Ընդդիմությունը պետք է միավորվի բոլոր ուղղություններով
ПолитикаOragir.live-ը գրում է.
Հայաստանյան ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի համախմբվելու և գործող վարչախմբի դեմ պայքար մղելու։ Այդ առումով չափազանց ուշագրավ են ստեղծվող նոր քաղաքական միավորները, որոնց առաջնորդները Հայաստանում հայտնի անձինք են և ունեն բավարար ռեսուրսներ փաշինյանական վարաչախմբի դեմ պայքարելու համար։ Նորաստեղծ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, որի նախագահը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է՝ չափազանց խիստ տոնայնությամբ հայտարարություն է տարածել՝ քննադատելով գործող իշխանություններին, Փաշինյանին անվանելով հողատու։ «Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ, - նշում է Միհրան Պողոսյանի կուսակցությունը՝ հավելելով, որ, - Տավուշի մարզում տարածքների զիջումով վերանալու է երրորդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը և սա միայն սկիզբն է լինելու ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը»։
Ըստ կուսակցության՝ գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի 2 գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։
Միհրան Պողոսյանը փաստում է, որ այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Երկրի համար այս օրհասական պահին ընդդիմությունը պետք է միավորվի, մի կողմ դնի բոլոր հակասությունները, մարդիկ, ովքեր կարողություն և հեղինակություն ունեն կարող են իրենց գաղափարական, անձնական նկրտումները թողնել հետագայի համար, իսկ այսօր համախմբման, Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու ժամանակն է և ողջունելի է հենց «Հայոց համազգային միասնություն» կուսակցության և նրա նախագահի նոր ակտիվությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու։ Օրինակը պետք է վարակիչ լինի նաև մյուս քաղաքական ուժերի համար փաշինյանական վարչախմբին Հայաստանից քշելու գործում։
Արման Սիմոնյան