Պահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ մեր «Հայաքվե» նախաձեռնությունը ուղևորություն էր կազմակերպել Տավուշի սահմանագիծ, որտեղ հնարավորություն եղավ շփվել վտանգված գյուղերի բնակիչների հետ, այցելել առաջնագիծ, տեղում ծանոթանալ իրադրությանը:
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, մենք հանդես եկանք հայտարարությամբ, որով պահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում:
Մեր հայտարարությունը ստորև, իրավիճակի զարգացմանը զուգընթաց կլինեն նոր գործողություններ: