Ադրբեջանում կոչ են արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում» և միացնել «օկուպացված» 8 գյուղը
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը «պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն և երկրի տարածքին միացնի ութ գյուղը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
«Հայաստանը «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) մտքերով «պատրաստվում» (չակերտները՝ Tert.am) է Ադրբեջանի դեմ պատերազմի (...) Մենք գնալու ենք մինչև վերջ։ Մենք ոչ մի ուժի չենք հանձնվելու: Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինություն չունի, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և ութ «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղը միավորենք մեր հողերի հետ»,- ասել է խորհրդարանականը։
Տարեվերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով անկլավների հարցին, ասել էր, որ 8 գյուղը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան:
Առավել մանրամասն` այստեղ.