Միավորելու և Հայրենիքը փրկելու հրամայականը
ПолитикаՀայաստանյան քաղաքական դաշտը վերջին օրերին հագեցած են իրադարձություններով, որոնք, քաղաքագետների կարծիքով, կարող են անկյունաքարային լինել։
Տարիներ շարունակ տրոհվելու և լոկալ պայքարներում ուժերը փոշիացնելու փոխարեն միավորման գործընթաց է սկիզբ առել։ Պատկերն առավել հուսադրող է դառնում, երբ խոսք է գնում ադրբեջանցիներին արժանի հակահարված տալու հրամանի համար պաշտոնանկ արված ՀՀ պաշտպանության նախկին նախարարի և Արցախյան բոլոր պատերազմներին իր ջոկատով առաջնագծում պայքարած քաղաքական գործչի մասին։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած «Համահայկական ճակատ» շարժումը հուշագիր են ստորագրել։
Այս միավորումը պետք է ազդակ հանդիսանա բոլոր իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերի համար` մի կողմ դնել ամբիցիաներն ու տարաձայնությունները և միավորվել հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ։
Հայրենիքի փրկությունը օրերի, եթե չասենք ժամերի հարց է, սպասելու և համբերելու բոլոր ռեսուրսները սպառված են։
Սարգիս Ասատրյան