Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի. Մեսրոպ Առաքելյան
Политика«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանության կցորդ «փորձանքագետները», որոնց մի մասը նաև քաղաքականությամբ է զբաղվում, Արցախի շրջափակման ժամանակ վստահ ավետում էին, որ Արևմուտքը չի թողնի, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտում իրականացնի, այլ Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։

Պատժամիջոցներ ոչ միայն չեղան, այլ դեռ մի բան էլ ավելի են ակտիվանում Եվրոպայի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները։
Ու հիմա էլ նույնը՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի։ Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի։
Այսինքն, սրանք ասում են, ջհանդամ թե Ադրբեջանը Հայաստանից տարածք չի գրավի, դրա փոխարեն, օրինակ Ադրբեջանին և/կամ Ալիևի ընտանիքին պատկանող եվրոպական բանկերի միջոցները կսառեցվեն և դրանք կմնան Եվրոպային։
Սրանց ուղեղի վրա կարելի է գոլֆ խաղալ՝ բացառիկ հարթությունն ապահովված է։