Ռուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար՝ մինչև հիմա Բաքվի բանտում է․ Դավիթ Մանուկյան
ПолитикаԴավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախում երկու տարեց հայի գլխատելու համար Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել և մեկնել Բաքու։
Ադրբեջանը մեկ գիշերվա մեջ հասավ նրան, որ իր քաղաքացուն, ով իրականում մի ոճրագործ կենդանի է, ով առանձնակի դաժանությամբ սպանել է անօգնական, իրենցից ոչ մի վտանգ չներկայացնող տարեց հայ մարդկանց, ազատ արձակվի և վերադարձվի Ադրբեջան։
Ռուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար, ով Արցախի համար ամենադժվար պահին՝ վտանգելով ամեն ինչ, այդ թվում իր կյանքը, եկավ և կանգնեց Արցախի ու արցախցու կողքին, մինչև վերջ մնաց Արցախում ու պայքարեց Արցախի համար, ինչի համար և առևանգվեց ու գերեվարվեց Ադրբեջանի կողմից՝ մինչև հիմա Բաքվի բանտում է, իսկ մեր կառավարությունը ոչ մի իրական ջանք չի գործադրում նրան ազատելու համար։
ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան։