Փաշինյանին շոու է պետք՝ սեփական կուսակիցների հաշվին
ПолитикаՓաշինյանական վարչախումբը լայնածավալ գրոհ է սկսելու առաջիկայում սեփական շարքերի դեմ։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պետական վերահսկողության ծառայությունը, ԱԱԾ-ն և մի շարք այլ իրավապահ կառույցներ, էկոնոմիկայի նախարարությունում բռնկված կոռուպցիոն սկանդալից հետո, հրահանգ են ստացել ուսումնասիրություններ իրականացնել գրեթե բոլոր պետական գերատեսչություններում, մարզպետարաններում, անգամ, և հատկապես, Ազգային ժողովում։
Բանն այն է, որ Փաշինյանին երկար ժամանակ թվացել է, թե կարողանում է վերահսկել սեփական կուսակիցների կոռուպցիոն դրսևորումները, իսկ որոշ դեպքերում, եթե ինչ-որ գումարներ էլ կաշառք են վերցրել, ապա միայն իր գիտությամբ, մինչդեռ պարզվել է, որ ՔՊ-ականներից շատերը նախ սեփական գրպանի մասին են մտածում, շատ դեպքերում հրաժարվում են կիսվել վերին իշխանության հետ՝ տեղյակ չպահելով իրենց առանձին սխեմաների մասին։ Այդ իմաստով Փաշինյանը կոշտ զայրացել է և հրահանգել ստուգել հնարավոր ամեն ինչ, առավել ևս, որ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի, Փաշինյանին նաև լայնածավալ շոուներ են անհրաժեշտ՝ հանրությանը համոզելու, որ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ։
Հատկապես միջազգային կառույցների վերջին զեկույցներից հետո, նույնիսկ այդ առումով Արևմուտքի աչքում փաշինյանական իշխանության հեղինակությունը սասանվել է, Փաշինյանը հասկանում է, որ միայն նման շոուներով կկարողանա կրկին արժանանալ իր արևմտյան հովանավորների բարեհաճությանը։ Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին տասնյակ նոր ձերբակալություններ լինեն։
Արթուր Գևորգյան