Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցի վերաբերյալ տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրելիր իրավացիությունը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանացմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ։
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ: Սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։