Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայանպաստ դիրք» զբաղեցնելու համար
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը դատապարտում և հերքում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքները. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել: Ըստ Բորելի՝ ադրբեջանական կողմն արհամարհել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի:
Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «սադրանքին» (չակերտները՝ Tert.am) ի պատասխան ձեռնարկված քայլերը «միանգամայն համարժեք էին» (չակերտները՝ Tert.am) և լոկալ բնույթ են կրել:
««Ռազմական ագրեսիա» (չակերտները՝ Tert.am) իրականացրած հայկական կողմի վերաբերյալ Ժոզեպ Բորելի հիմնավորումը «Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում է» (չակերտները՝ Tert.am): ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված «վարձկանները» (չակերտները՝ Tert.am) վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար:
Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին, Բորելը, «միակողմանի հայանպաստ դիրք» (չակերտները՝ Tert.am) գրավելով, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և արդյունքում իրեն ամբողջությամբ մեկուսացնում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - ասված է հայտարարությունում: