Բաքուն «հավատարիմ է» խաղաղության գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցներն էսկալացիայի պատրվակ են, «միանգամայան անհիմն են» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռազմական «սադրանքից» (չակերտները՝ Tert.am) հետո, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրել է հայկական դիրքից բխող վտանգը։ Այս միջոցը զուտ «պատասխան» (չակերտները՝ Tert.am) գործողություն էր։ Ադրբեջանը «հավատարիմ է» (չակերտները՝ Tert.am) խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- նշել են գերատեսչությունում։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։