Ձեզ համար կարմիր գծեր չկան, դա ապացուցել եք, բայց անգամ անսկզբունքայնությունն ունի սահմաններ. Արմեն Մկրտչյան
ПолитикаԱրմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մենք ստիպված ենք ամեն օր կռիվ տալ ոչ միայն սահմաններում, այլև մեր սրբությունները մեր ներսում պաշտպանելու համար. եկեղեցի, Անկախության հռչակագիր, հայոց պատմություն, հերոսների նկարներ: Լավ, էդ նկարների միջի հայացքներից վախում ե՞ք, թե՞ ամաչում, որ պետական հիմնարկները որոշել եք «ազատել» հերոսներից: Իսկ նոր փառքի անկյուններում ի՞նչ հերթականությամբ եք դնելու հարկատու «հերոսների» նկարները:
Ու էս ամենը կատարվում ա ամեն օր, մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ:
Ձեզ համար կարմիր գծեր չկան, դա ապացուցել եք, բայց անգամ անսկզբունքայնությունն ունի սահմաններ...