Նիկոլենք շարունակում են Ալիևից «կադաստրի թուղթ» մուրալ
ПолитикаՆիկոլ Փաշինյանի ԱԽՔ-ը՝ Արմեն Գրիգորյանը, Հ1-ի եթերում ակամայից խոստավանեց, որ Ալիևն իրենց ՀՀ «կադաստրի թուղթը» չի տալիս (ի դեպ, Ադրբեջանի նախագահը նման բան երբեք չի խոստացել): Նա ուզում էր «կրուտիտ» լինել, թե բա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով ՀՀ 29.800-ը ճանաչվել է, իսկ Ալիևն էլ իր հերթին ճանաչել է այդ հռչակագիրը, հետևաբար՝ ճանաչել է 29.800-ը: Բայց դա սուտ է: Մեծ սուտ:
Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացավ Արցախը, դիմացը նույնիսկ «կադաստրի թղթի» խոստում չտվեց: Մինչդեռ էս պետական հանցագործները քարոզչական առումով անբարոյական քայլ էին արել: ՀՀ քաղաքացիների ականջները փորձել էին լցնել, որ Արցախի հանձնումը ճիշտ բան է, քանզի խաղաղություն է լինելու, Զանգեզուրի միջանցք չի լինելու, Հայաստանը ծաղկելու է, ֆլան, ֆստան:
Դեռ մի կողմ թողնենք, որ Արցախը հանձնելու գնով Հայաստանի զարգացում խոստանալը ոչ միայն դավաճանություն է, այլ նաև քաղաքական ու մարդկային մեծ անբարոյականություն:
Արցախի հայաթափումը ոչ միայն նոր պատերազմի ու ամբողջական կապիտուլյացիայի նախաշեմին է կանգնեցրել Հայաստանը: Սա հայ ժողովրդի պատմության խայտառակագույն ու սև էջերից է: Համարժեք 1915 թվականին:
Նիկոլի ԱԽՔ-ը Հ1-ի եթերում փորձում էր «մակարոնեղեն» կախել հայ ժողովրդի ականջներից: Զուգահեռաբար հավատարմության երդում էր տալիս իրենց դրսի տերերին՝ «Ասեք, կանենք» տարբերակով:
Թուրքերն ու ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցք կոչվածն էլ են ուզում, Սյունքին էլ են ուզում, Երևանն էլ:
Ու եթե այս ամենը մի փոքր էլ շարունակվի, ապա ՀՀ քաղաքացիներն են արցախահայության պես փախստական դառնալու: Այնպես որ սրանց լարելը ՀՀ անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է:
Պետրոս Ալեքսանյան
7or.am