Արագաչափերի վերջը տալու խոստմամբ իշխանության եկածները պարծենում են, թե բալային համակարգ են հնարել՝ ապացուցելու, որ թալանչիներ չեն
ПолитикаՊարզաբանելով, թե ինչ նկատի ուներ՝ ասելով՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ՝ կառավարության նիստում Նիկոլը փորձել է արդարացնել բալային համակարգն ու հայտարարել, որ այն մտցրել են, որպեսզի մարդիկ տուգանքի մատերիալ չլինեն: «Հիմա մարդը չի կարող է՛լ էդպես անել, որովհետև այդ տուգանքի բալերը կկուտակվեն և ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից, իսկ եթե զրկված վիճակում վարի մեքնան, դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նրա խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ-ի ճանապարհներով ավտոմեքենա չպետք է վարես»,- գովաբանել է Նիկոլը բալային համակարգը:
Վերջերս տպավարություն է ստեղծվում, թե Հայաստանի առաջնային գերխնդիրը մեքենաներն ու մեքենայատերերն են. Ավինյան Տիկոն մի կողմից է «հարկերը» տասնապատկում, շեֆն էլ, փաստորեն, կրկին կենտրոնացել է վարորդական վկայականների ուղղությամբ՝ փորձելով համոզել, թե ինքը «նախկիններից» ավելի լավն է: Արագաչափերի վերջը տալու խոստմամբ իշխանության եկածները պարծենում են, թե բալային համակարգ են հնարել՝ ապացուցելու, որ թալանչիներ չեն:
Այնինչ տեղի է ունենում հետևյալը․ իշխանությունները, տեղյակ լինելով տնտեսության իրական վիճակի ու բյուջետային հնարավորությունների մասին, որոշում են կայացրել չորով մտնել հասարակության՝ քիչ թե շատ վճարունակ խավի գրպանը: Փող է հարկավոր և վերջ, իսկ փողը պետք է քերել ոչ թե ասենք ՔՊ-ականների պարգևավճարներից, այլ՝ «բանտաժներից», և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե 2018-ին Նիկոլը մարդկանց ինչ էր խոստանում:
Ինչ խոստացել են, հակառակն են արել…