Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հարցի մասով մենք առաջին հերթին ելնում ենք ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններից, ըստ որոնց՝ ներկայումս օրակարգում չկա ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը։ Ինչպես գիտենք, հաջորդ տարի ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել են, որ Երևանը ներկայումս չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն ՀՀ մի խումբ պաշտոնյաներ վերջին ամիսներին չեն մասնակցել կազմակերպության միջոցառումներին։
Նշենք նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից հետ է կանչել նաև իր ներկայացուցչին։