Կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը
ПолитикаԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Միջոցառման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպման ներկաներին ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման միասնական հարթակը, ինչպես նաև շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:
Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար կազմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: