«Ծաղրածուն ու թուրքի ստրուկը Հայաստանում անում է այն, ինչ պետք է դրսի տերերին»․ Մկրտչյան
ПолитикаՀայրենասերներ և հայրենատերներ ոչ մեկին պետք չեն, առավել ևս իրենց երկրի համար պայքարողներ: Ծաղրածուն ու թուրքի ստրուկը, որ հիմա Հայաստանում անում է այն ամենը, ինչ պետք է դրսի տերերին, բնականաբար ոչ մի պատժի միջոցի չի կարող արժանանալ, քանի դեռ շարունակում է քանդել Հայաստանը։ Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Այսօրվա դատական նիստից պետք է մի բան սպասել. իհարկե, Արմեն Աշոտյանին ազատ չեն արձակի, քանի որ ազատ է արձակում ոչ թե Հակակոռուպցիոն դատարանը, այլ Նիկոլը»,- ասաց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում