Ադրբեջանի փոխարտգործնախարարը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում։ Այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայությունը։
Մամեդովը Կոլումբիայի «NTN24-ին» տված հարցազրույցում նշել է, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացրել են ադրբեջանական տարածքները»։
Ըստ Մամեդովի՝ «ադրբեջանական հողերը» իբրև երկար տարիներ ոչ միայն տուժել են «հայկական օկուպացիայի» հետևանքներից, այլև ականապատվել են»:
Ադրբեջանցի դիվանագետը նշել է նաև, որ այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված են եղել իբրև թե բացառապես «անօրինական զինված անջատողական խմբավորումների» դեմ։
«Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և «հարձակողական» (չակերտները՝ խմբ․) զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-հավելել է Մամեդովը։