Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներին կապված է ոչ թե ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ կազմակերպություններում իր աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ, այլ երկրի ներքին գործընթացների հետ: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, մենք գիտենք, որ դա կապված է, ամեն դեպքում, ինչպես գիտենք, Հայաստանում որոշ գործընթացների հետ և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-ասել Է Պուտինը՝ ամփոփելով տարին:
Ավելին՝ այստեղ