ՀայաՔվեի բոլոր մասնակիցներին և աջակիցներին հրավիրում ենք Ազգային ժողովի մուտքի մոտ՝ ձեր ներկայությամբ տեր կանգնելու մեր նախաձեռնությանը. Ավետիք Չալաբյան
ПолитикаՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Վաղը՝ դեկտեմբերի 4-ին` առավոտյան ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովում վերջապես պաշտոնապես քննարկվելու է Հայաքվեի մեր օրենսդրական նախաձեռնությունը:
ՀայաՔվեի բոլոր մասնակիցներին և աջակիցներին հրավիրում ենք Ազգային ժողովի մուտքի մոտ՝ ձեր ներկայությամբ տեր կանգնելու մեր նախաձեռնությանը: Նաև, խնդրում ենք տարածեք այս տեղեկատվությունը, որպեսզի ձեր շրջապատում Հայաքվեին աջակցող բոլոր մարդիկ տեղյակ լինեն: