Օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ. Իշխան Սաղաթելյան
ПолитикаԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել իր էջում՝ կցելով տեսանյութ․
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ։
Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայանքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատմամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները։
Նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։
Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժողովրդավարություն ասվածը նրանց համար ընդամենը պոպուլիստական կարգախոս է։
Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը»։