Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ Առաքելյան
ПолитикаՀաշվի առնելով, որ արդեն քանի ամիս Ալավերդի համայնքում խոչընդոտվում է համայնքի զարգացումը, ավագանու նիստեր չեն լինում, նույնիսկ բյուջեի ֆինանսավորման խնդիրներ կան, տարբեր ծրագրեր ու նախագծեր կան, որ չեն իրականացվում, նաև սա լուրջ դժգոհություն է առաջացրել բնակիչների կողմից, մենք հրապարակային էլ, «Քաղաքացիական պայմանագրին» էլ մեր թիմակիցները փոխանցել են, որ էս լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների։
Այս մասին այսօր Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի դեմ սկսված գործընթացների թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների պարագայում հաշվի առնելով, որ վերջին ընտրությունների ժամանակ իրենք մեծամասնություն են կազմել, վստահություն ունեն, որ իրենք կվերահաստատեն ժողովրդի քվեն։
«Եթե իրենց նպատակն այն է, որ վատ ենք աշխատել, թող ժողովուրդը որոշի։ Եթե մենք վատ ենք աշխատել, թող ժողովուրդը էդ ընտրություններով վերահաստատի՝ վա՞տ ենք աշխատել, թե՞ ոչ»,- ասաց Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում