Դասագրքային ձևակերպումներով քաղաքացիական հասարակությունն ինքնակառավարվող ու ինքնակազմակերպվող ինստիտուտների ու հարաբերությունների ամբողջություն է. Մենուա Սողոմոնյան
ПолитикаՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարեն Վրթանեսյանը այստեղ դիպուկ գնահատական է տալիս մինչև 2018 թվականն իրեն քաղաքացիական հասարակություն հորջորջող կառույցների ամբողջությանը։
Դասագրքային ձևակերպումներով քաղաքացիական հասարակությունն ինքնակառավարվող ու ինքնակազմակերպվող ինստիտուտների ու հարաբերությունների ամբողջություն է։ Իսկ ի՞նչ էր այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը մինչև 2018-ը. այո', օտարերկրյա պետական և ոչ-պետական ազդեցիկ գործորդների շահերը գումարով սպասարկող կառույցների կազմակերպված մի համայնք, ովքեր ինքնակառավարման հետ որևէ աղերս չունեին։ Եվ ինչի՞ է վերածվել դրանց մեծամասնությունն այսօր, այո', գործող իշխանությունների կցորդների. նրանց անդամների մի մասը պետական պաշտոնյաներ են, մյուս մասը ձևականորեն ամենաանէական հարցերում քննադատում են գործող իշխանություններին, բայց իրականում շարունակում են սպասարկել հակահայկական ու հակապետական օրակարգը և ամեն գնով պահել գործող իշխանություններին։