Վրացական կողմից հաստատել են «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
APM Terminals Poti ընկերությունն «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայության հետ զրույցում հաստատել է Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։
«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։
«Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն իրավունք չունի անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցի տակ չեն», - ասել է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերությունը։