Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Ներկայումս մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը, մենք պետք է զարգացնենք դրա գործունեությունը: Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք կայուն խաղաղությանը մեր տարածաշրջանում: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն այս գործընթացը:
Մոտ ապագայում չափազանց կարևոր է տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»,- ասել է Էրդողանը։