Ալիևը շքերթ է անելու Ստեփանակերտում
ПолитикаՄինչ Փաշինյանը պատրաստվում է հիմա էլ Երևանում ամանօրյա տոնակատարություններին, Ադրբեջանի զինված ուժերը վերջին պատրաստություններն են տեսնում նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում նախատեսված ռազմական շքերթից առաջ։
Ամայացած Ստեփանակերտում վերջին օրերին ադրբեջանցիները զգալի աշխատանքներ են իրականացրել, մաքրում են Վերածննդի հրապարակը, ճանապարհային գծեր ներկում և պատրաստվում շքերթին, ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, նոյեմբերի 8-ի շքերթը շատ նման է լինելու 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից մեկ ամիս անց Բաքվում կայացած զորհանդեսին, այն ընդունելու է Իլհամ Ալիևին, իսկ շքերթի ընթացքում ներկայացվելու են նաև հայերից՝ որպես ռազմավար վերցված տեխնիկան։
Խոսքն, ըստ ամենայնի, Արցախի պաշտպանության բանակի ռուս խաղաղապահներին հանձնած ահռելի քանակությամբ անվնաս տեխնիկայի մասին է, իսկ այդ օրը երեկոյան Շուշիից հրավառություն են անելու։
Ադրբեջանը շարունակում է իր այս քայլերով նվաստացնել, թե՛ Հայաստանի գործող իշխանություններին և թե՛ ողջ հայ ժողովրդին։ Իհարկե, պատերազմում այլոց օգնությամբ հաղթանակ տարած Ադրբեջանին, բարդ է ներկայանալ արժանապատիվ կեցվածքով, առավել ևս արժանապատվություն ակնկալել թշնամուց, նախ՝ չարժե, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի գործող իշխանություններն իրենց թուլակամ և խեղճացած գործողություններով անընդհատ սրում են Իլհամ Ալիևի ախորժակը, որն այլևս կորցրել է բոլոր չափերը, հաթաթա է տալիս ընդհուպ գերմանացիներին և ամերիկացիներին, արևմուտքին, բոլորին՝ անխտիր։
Արդյոք քաղաքակիրթ աշխարհն ի վերջո կհասկանա, թե ո՞ւմ հետ գործ ունեն և կփորձի գոնե առնավազն զսպել Ալիևի ախորժակը, թե նա կանցնի իր վերջին սպառնալիքների իրագործմանը, բարդ է ասել։
Անահիտ Հայրապետյան