Եթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն․ Կարպիս Փաշոյան
«Եթե Փաշինյանը շարունակի կառավարել, ոչ Ակադեմիական քաղաքն ենք ունենալու, ոչ էլ ԵՊՀ-ն», - հայտարարել է Կարպիս Փաշոյանը։
Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը շարունակվեց Ակադեմիական քաղաքի համար նախատեսված հարակից տարածքում։
«Մի կողմից ուսանողական կյանքը փորձում են քաղաքականացնել, մյուս կողմից քանդում են բուհական համակարգը», — նշեց Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ-ն առաջարկում է Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածք տեղափոխել պետական կառավարման մարմիններն ու նախարարությունները, իսկ բուհերը պահպանել իրենց ներկայիս տարածքներում։ Ըստ մեր առաջարկի՝ բուհական տարածքների հարակից հատվածները պետք է դառնան ոչ երթևեկելի, հետիոտնային և կանաչապատ գոտիներ, ինչի արդյունքում կնվազի աղմուկը, կբեռնաթափվի քաղաքը և կձևավորվի իրական ակադեմիական միջավայր։
Շուշան Ավագյանն էլ ընդգծեց․ «Այն իշխանությունները, որոնք անգամ Աջափնյակի մետրոյի կայարանը չեն կառուցել, խոսում են մինչև 2029 թվականը Ակադեմիական քաղաք կառուցելու մասին»։
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից