Ավինյանը` օդային սահմանների բացման վերաբերյալ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր ուղևորահոսքերն ապահովելու նպատակով օդային սահմանների բացման վերաբերյալ երկխոսության մեջ ենք մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ:
Ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել»: