Արգելել են «Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր» պաստառը ցուցադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում
Առաջին հայկական ճակատը՝ FAF-ը գրում է.
Անցնող շաբաթ Երևան էին ժամանել Ռումինիայի ազգային հավաքականի ֆան շարժման՝ եղբայրական Uniti Sub Tricolor-ի անդամները: Տղաները Հայաստան էին ժամանել մեր երկու ֆան շարժումների եղբայրության 10-րդ տարեդարձը նշելու և Ռումինիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործանթաց սկսելուն նպաստելու համար:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ընթացքում մեր ընկերները նախատեսել էին ակցիա իրականացնել Ռումինիայի իշխանություններին ուղղված իրենց պահանջով, սակայն ցավոք ՀՀ ոստիկանության ծառայողները արգելեցին «Առաջիններից մեկը, ովքեր քրիստոնյա եղբայրներին ապաստան առաջարկեցին այդ կոտորածից հետո։
Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր և սրբազան գործողություն» գրությամբ պաստառը ցուցադրել հուշահամալիրի տարածքում, ինչի պատճառով Uniti Sub Tricolor-ի անդամները պաստառը պարզեցին Երևանի կայարանամերձ հրապարակում՝ Վրաստան մեկնումից առաջ: