Հայերեն
Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» 

Կայսրությունների մեծամտությունը

Քաղաքականություն

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Պատմական օրինաչափություն

Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։ Հռոմեական կայսրությունից մինչև Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրությունից մինչև Խորհրդային Միություն՝ այս տերությունները կուտակել են աննախադեպ ազդեցություն և հարստություն։ Սակայն, որքան հզոր էլ որ դրանք թվացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մեկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանվել հանկարծակի և գրեթե երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Յուրաքանչյուր կայսրության անկումը ունեցել է իր պատճառահետևանքային առանձնահատկությունները, սակայն բոլորի դեպքում միավորորղը եղել են գերագնահատված ինքնավստահությունը, մեծամտությունը և իրականությունից կտրված լինելը։
Դարերի ընթացքում ձևավորվել է մի անժխտելի օրինաչափություն․ այն կայսրությունները, որոնք սկսում են հավատալ իրենց հավերժությանն ու գերակայության ճակատագրական արդարացվածությանը, մի օր փլուզվում են հենց այդ նույն մեծամտության պատճառով։ Պատմությունը՝ անաչառ և անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիության հետ։ Այն, ինչ սկսվում է որպես գերիշխանություն, հաճախ ավարտվում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիության պատրանքը, այնքան թույլ է կայսրության դիմադրողականությունը փոփոխություններին։

Ամենավտանգավոր դրսևորումներից մեկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանությունը ոչ միայն արդարացված է, այլ նաև պատմականորեն, բարոյապես ու ի վերուստ կանխորոշված։ Նման մեծամտությունը խաթարում է իրականության ընկալումը, հատկապես երբ իշխանավորները շրջապատվում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատությունը դիտվում է որպես դավաճանություն, իսկ փաստերը մնում են ստվերում։ Որպես հետևանք՝ իրականությունից կտրված առաջնորդները սկսում են գործել ոչ թե իրողությունների հիման վրա, այլ հավերժ գերակայության պատրանքով։

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին կամ «պատմական» իրավունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրությամբ, կայսրությունները սկսում են փլուզվել ներսից։

Հռոմեական կայսրության անկումը չսկսվեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսվեց այն պահին, երբ կայսրերը կարևոր պաշտոններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողություններից, և ավելի շատ թշնամանքի մեջ էին մրցակից խմբավորումների, քան օտարերկրյա զավթիչների հետ։ Օսմանյան կայսրությունը խեղդվեց ներքին ինտրիգների մեջ, իսկ Խորհրդային Միությունում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանությունից, մինչդեռ երկիրը լճանում և քայքայվում էր։

Արցախը՝ կայսերական մտածողության զոհ

2023 թվականին Արցախի անկումն ավելի լայն և վտանգավոր հետևանքներ է ունեցել, քան պարզապես տարածքային փոփոխություն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացահայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը։

Այս «հանգուցալուծումից» հետո տարածաշրջանում սկսեցին ավելի ակտիվ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը՝ յուրաքանչյուրն իր «պատմական ազդեցության գոտին» վերականգնելու մտադրությամբ՝ ոչ թե որպես խաղաղարար, այլ որպես շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետևանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տերությունները, որոնք կայսերական հիշողության կրողն են, կրկին սկսում են պայմանավորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանությամբ։

Այս ամենը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունության ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գերհզորների մրցակցության թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիվանագիտական պրագմատիզմի հանդեպ։ Ակնհայտ է դառնում անտարբերությունը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղության, անվտանգության և արժանապատվության հանդեպ, երբ սահմանները վերաձևավորվում են բռնության միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերվում են հանուն այսպես կոչված պատմական նպատակահարմարության։

Պետք է հստակ արձանագրել. որոշ տերությունների մեծամտությունը, ցինիզմը և կայսերական կարոտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նրանք պարզապես ավարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք հարմար էին իրենց կարճաժամկետ շահերին։ Այդ տերությունները, գործելով որպես անկում ապրած կայսրությունների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտությամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրավունքները և անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։

Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։
Բայց գերիշխանությունը առանց լեգիտիմության ծնում է դիմադրություն, իսկ վախի ու լռության վրա հիմնված կայունությունը ենթակա է փլուզման։ Արդարության ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրված խաղաղությունը խորացնում են ճգնաժամերը՝ դրանք լուծելու փոխարեն։

Պատմության դատաստանը

Կայսրությունները չեն փլուզվում, որովհետև բախվում են մարտահրավերների։ Դրանք փլուզվում են, որովհետև չեն կարողանում արձագանքել այդ մարտահրավերներին՝ խոհեմությամբ, հստակությամբ և իրատեսությամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռությունը շփոթում են համաձայնության, վերահսկողությունը՝ օրինականության, իսկ գերիշխանությունը՝ իմաստության հետ։ Երբ առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք հավերժ են, երբ իրենք դառնում են պետության մարմնավորումը, և երբ ազգային շահը խառնում են անձնական հավակնությունների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։

Տարբեր դերակատարների կայսերական մտածողության մեծամտությունն ու կուրությունը ողբերգություն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմությունն անվերջ ցույց է տվել, որ երբ կայսրությունները սխալվում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետևանքները, ուշ թե շուտ, անխուսափելիորեն հետ են վերադարձվում հենց այդ կայսրություններին։ Երբ իշխանությունը օգտագործվում է իրականությունը մերժելու համար, երբ մարդկային կյանքերը դիտարկվում են որպես աննշան զոհեր, և երբ առաջնորդությունը վերածվում է անձնական փառքի գործիքի, նման կայսրությունները անխուսափելիորեն գնում են ներքին քայքայման և կործանման ճանապարհով։

Ամփոփում

Այդ ամենի դեմ հանդիման կանգնած Հայաստանն ամենևին դատապարտված չէ վերջնական պարտության։ Մեծ տերությունների ուժային խաղերի, կայսերական մտածողության և ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռևս գոյություն ունի իմաստուն և նպատակային ընտրության հնարավորությունը։ Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականության հստակ և համակարգված ձևավորմամբ և ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։

Նույնիսկ ամենածանր իրավիճակներում հնարավոր է ձևավորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնությունը, փորձը, իրատեսությունն ու հետևողականությունը։ Փոփոխվող աշխարհակարգը վաղ թե ուշ ստեղծելու է հնարավորությունների պատուհան, և միայն համարժեք պատրաստվածությունն է, որ կարող է ապահովել, որպեսզի այդ պատուհանը բացվի ոչ թե ուրիշների, այլ հենց Հայաստանի առջև։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մոտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված արտաքին քաղաքականության հիմքում։

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՁեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ Վարդևանյան