Հայերեն
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան 

Ի՞նչ վնաս կա նրանից, որ դպրոց գնացող երեխան իմանա մեր ողջ պատմությունը, իմանա, թե ինքն ով է. Նաիրի Սարգսյան

Քաղաքականություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագիծը։
Պետք է արձանագրենք, որ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» հասկացությունները նույնական չեն։
Երբ ասում ենք «Հայաստանի պատմություն», ո՞ր Հայաստանի մասին է խոսքը կամ որտե՞ղ թողնենք այն ժամանակաշրջանները, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, բայց ունեցել է թագավորություններ: Օրինակ, պատմական հայրենիքի ողջ տարածքի պատմությունը (Հայկական Լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Հայոց Միջագետք, Կիլիկիա) տեղավորվում է Հայոց պատմության մեջ, բայց չի տեղավորվում Հայաստանի պատմության մեջ։ Միաժամանակ Հայաստանի պատմությունը 1918 թվականին անկախություն ստացած պետության պատմությունն է, ոչ ավելին:
Գուցե թվա, թե ամեն ինչ բարդացվում է, խոսքն ուղղակի անվան մեջ է, բայց իրականությունն ամենևին այլ է։ Կհիշե՞ք Սովետական միության տարիները, երբ մեր ինքնությունը սպանելու համար, Հայաստանում արգելվում էր հայոց պատմության դասավանդումը, և դասավանդվում էր միայն ՍՍՀՄ պատմություն։ Հիմա էլ նույնն է տեղի ունենում։
Տպավորություն է, որ Հայաստանի իշխող վերնախավը նստած մտածում է՝ էլ ի՞նչ անել, էլ ինչպե՞ս փոխել ժողովրդին, էլ ինչպե՞ս մոռացնել տալ, թե մենք ով ենք, որ լրիվ թուրքերի սրտով լինի։
Այդ ի՞նչն է այդքան խանգարում «Հայոց պատմություն» առարկայի ներկա ձևով դասավանդման, անվան մեջ, որ որոշեցին պարտադիր փոխել։ Ի՞նչ վնաս կա նրանից, որ հայ ժողովուրդը, դպրոց գնացող երեխան իմանա մեր ողջ պատմությունը, իմանա, թե ինքն ով է։
Ասեմ. 1918 թվականից այսկողմ թուրքերը, վերաշարադրելով հայոց պատմությունը, Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ժխտում են, հայ ազգի հիշողության միջից փորձում են ջնջել մեր թագավորությունները։ Ադրբեջանն էլ ամեն բան անում է, որ մենք էլ ունենանք նույն պատմությունը, նույն թվականից շարադրված՝ ինչպես իրենցն է, որպեսզի վերանա այն խոսույթը, որ «մենք հին ազգ ենք», «հին երկիր ենք», հավասարեցնի մեզ իրենց, որ «Էրիվան» (Երևան) , «Գյոկչա» լիճ (Սևանա լիճ) հասկացությունների համար հետագայում փորձի նոր պատերազմ սանձազերծել, որ մեր եկող սերունդներին փորձեն հավատացնել՝ կարո՞ղ է թուրքերը, քոչվոր ցեղերից կազմված Ադրբեջանն իսկապես ճիշտ են։
Բնականաբար, թշնամին և թուրքահպատակները շատ լավ են հասկանում այս քայլերի սպասվող հետևանքները։
Միգուցե սա նաև ՀՀ զինանշանը փոխելու, Անկախության հռչակագիրը հանրայնորեն արժեզրկելու, Հայոց ցեղասպանության ընդունման պահանջից հետ կանգնելու արտաքին հրահա՞նգ է, որը պատրաստվում են իրականություն դարձնել ՀՀ իշխանության միջոցով։
Հենց դպրոցից է սկսվում ամեն բան, և շատ կարևոր է, որ նոր սերունդներն իմանան ողջ հայոց պատմությունը, իմանան՝ ո՞վ է հայը, ո՞րն է նրա ինքնությունը, ի՞նչն է հայկականը։ Սակայն ստացվում է, որ նպատակ կա հազարամյակների վաստակ, արքայատոհմեր, իշխանություններ ունեցող ազգի պատմությունը ջնջել նոր սերնդի ուղեղից։
 

Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան