Հայերեն
ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Վրաստանի նախագահ Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ» 

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրավիճակում, որում այսօր աշխարհն ու մեր տարածաշրջանն են գտնվում, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանը:
 
«Վարվող քաղաքականությունը համահունչ չէ արտաքին մարտահրավերներին, եթե այդ համահունչ լինելը հասկանում ենք պետական, ազգային շահերի առաջմղման համատեքստում: Փոփոխվող աշխարհում իշխանությունները սեփական օրակարգն են փորձում առաջ տանել, փորձում են առաջ տանել օրակարգ, որն իրենց թելադրված է դրսից: Իրենք պարապ, անգործ նստած չեն: Ըստ էության, արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է, եթե չասենք՝ անհնար, գտնել Հայաստանի ազգային և պետական շահը: Մոտակա ամիսները՝ մինչև հունվարի վերջ, այն է՝ Թրամփի պաշտոնավարման մեկնարկ, բավականին լուրջ փոփոխություններ կարող են բերել ամբողջ աշխարհում: Արդեն դրա մեջ ենք գտնվում: Պատահական չէ, որ զարգացումները, որոնք տեսնում ենք ՈւկրաինաՌուսաստան ճակատում, հենց հիմա են տեղի ունենում:
 
Դրանք չեն եղել երկու ամիս առաջ և չեն լինելու երկու ամիս հետո, ինչը պատահական չէ: Սա, այսպես կոչված, «աշխարհաքաղաքական պատուհանն» է, որը բացվել է, հնարավորություն է ստեղծվել տարբեր երկրների համար իրենց օրակարգերն առաջ մղելու, կարող ենք ասել, որ որոշակիորեն անգամ Միացյալ Նահանգների համար: Բայդենի վարչակազմն այս օրերին վարում է քաղաքականություն, որի նախադեպը դժվար է հիշել այլ շրջաններում: Այսինքն՝ գնացող իշխանությունը չի կայացնում որոշումներ, որոնք կենսական, գլոբալ կարևորություն ունեն, դա դադարի շրջան էր դիտվում: Ընտրված իշխանությունը, գալով պաշտոնին, անցնում էր դրանց իրականացմանը: Հիմա բոլորովին այլ վիճակի հետ գործ ունենք: Բայդենը կայացնում է որոշումներ, որոնց հետևանքները հաղթահարելը բարդ է լինելու Թրամփի իշխանության համար, եթե նրանք էլ մտադիր չեն նույն ուղղությամբ գնալ: Հետևաբար, սա մի շրջան է, երբ բոլորը փորձում են իրենց օրակարգն ու առաջնահերթություններն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում: «Մեր տարածաշրջանը 2022 թ.-ից հետո, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ, դարձել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմերից մեկը: Հետևաբար՝ այստեղ չենք կարող չունենալ այդ նույն միտումների հստակ պրոյեկցիան: Հայաստանի պարագայում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրներն են, որոնք բավականին ակտուալ են: Վերջին շրջանում այս համատեքստում բավականին ուշագրավ հայտարարություններ ունեցանք այս «պատուհան» կոչվածի մեջ: Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով հնչեց հայտարարություն, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին հնարավոր է ավարտել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Սա իր տեսակով աննախադեպ հայտարարություն է, որովհետև Ադրբեջանը միշտ փորձել է, նախապայմաններ առաջ քաշելով, ստեղծել իրավիճակ, ուղիղ տեքստով ասել, որ կողմերը հեռու են պայմանագիր ստորագրելուց: Հիմա հստակ ժամկետներ են նշում:
 
Հայաստանն իր կողմից ասում է, որ պատրաստ է ամեն կերպ սատարել արագացման գործընթացին, ավելին՝ միջանցքի հետ կապված առանձին փաստաթուղթ են ներկայացրել Ադրբեջանին, ինչպես հայտնի դարձավ վարչապետի ելույթից: Այստեղ շատ հստակ ինչ-որ գործընթաց ու պրոցես կա: Սա Արևմուտքի ճնշման արդյունքն է: Կրկին վերադառնանք ԱՄՆ ընտրություններ: Բայդենի համար շատ կարևոր է ցույց տալ արդյունք, և այդ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը դեմոկրատների համար կլինի այն արդյունքը, որին իրենց պաշտոնավարման ընթացքում հասել են: Սա Արևմուտքի հստակ քաղաքականությունն է: Ադրբեջանի պարագայում հայտարարվածն ու իրականությունը մի փոքր տարբեր են: Հայտարարում են, որ հնարավոր է դեկտեմբեր-հունվար ամիսներին հասնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, բայց մյուս կողմից՝ իրենց քաղաքականությունը, մոտեցումները չեն փոխվել պայմանագրի հետ կապված, եթե այս ամենին գումարում ենք ռուսական գործոնը: Շատ հստակ հասկանում են, որ Թրամփի գալով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի, Միացյալ Արևմուտքի ազդեցությունը էապես նվազելու է, և դրա տեղը վերադառնալու է Ռուսաստանի Դաշնությունը, այսօր արդեն տեսնում ենք դրա միտումները նույն Վրաստանի և այլ օրինակներով:
 
Հետևաբար, Բաքուն որևէ կերպ հակված չէ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելուն, չնայած Արևմուտքի ճնշման ներքո ժամկետներ է նշում»,ընդգծում է մեր զրուցակիցը: Ասում է՝ այնքան փոփոխվող են աշխարհում զարգացումները, որ չենք կարող կանխատեսել՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին կհաջողվի՞ Արևմուտքին՝ ճնշման ներքո անգամ ոչ «Խաղաղության պայմանագիրը», այլ, օրինակ՝ սկզբունքների մասին թուղթ ստորագրել տալը: «Բայց մի բան հստակ է, որ այսօրվա քաղաքականության արդյունքում Ադրբեջանն այդ նշաձող կոչվածն այն աստիճանի է մեզ համար իջեցնելու, որ անգամ Հայաստանի վաղվա իշխանությունները, անգամ աշխարհաքաղաքական ճնշման վերացումը չի տալու նոմինալ վիճակ նոր բանակցությունները սկսել այնպիսի կետից, որ նվազագույն բալանս ապահովվի: Պահանջները, որոնք Ադրբեջանն այսօր առաջ է քաշում, վերջնականապես Հայաստանի սուբյեկտայնությունը վերացնելուն, Հայաստանին որպես գործոն վերացնելուն ուղղված քայլեր են»:
 
Ինչպե՞ս է ստացվում, որ կողմերը մոտ են պայմանագիրը ստորագրելուն: «Այստեղ էլ շատ հարցեր են առաջանալու՝ կապված «չհամաձայնեցված կետեր» կոչվածի հետ: Ամիսներ առաջ ասում էին, որ 17-ից 3-3,5 կետ դեռ համաձայնեցված չէ: Հիմա ստացվում է վիճակ, որ դրանց մի մասն էլ համաձայնեցրել են, և փաստացի 1-2 կետ է մնում, որ մոտակա ամսվա ընթացքում պետք է փորձեն համաձայնեցնել: Այստեղ պետք է հիշենք բոլոր այն նախապայմաններն ու պահանջները, որ Բաքուն ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում է՝ հասկանալու համար այն հարցերի շրջանակը, որ կարող են այդ կետերը ներառել: Պահանջներից են Սահմանադրության փոփոխության հարցը, ընդ որում՝ կարծում եմ, որ Սահմանադրության հարցը որպես նախապայման է ներկայացվում, այլ ոչ որպես այդ փաստաթղթի կետ, «Արևմտյան Ադրբեջան» կոչվածի ու փախստականների խնդիրը, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը բավականին հետևողական կերպով թե՛ Անկարայից, թե՛ Բաքվից մշտապես հիշեցվում է, հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի բացառման խնդիրը, միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարության հարցը, անգամ Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ Հայաստանի կողմից քրեական հետապնդումներ սկսելու հարցն է բարձրացնում Ադրբեջանը:
 
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ պայքարում են Հայաստանից առավելագույնը ստանալու ուղղությամբ, 2018 թ.-ից պարբերաբար այս մասին էինք խոսում, որ բանակցային գործընթացը Հայաստանից առավելագույնը ստանալու մասին էր: Այսօր այս օրակարգն էլ է փոխվել, բանակցային գործընթացը ոչ միայն Հայաստանից առավելագույնը ստանալու, այլև այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին է, որ վաղն էլ հնարավոր չլինի հավասարը հավասարի հետ բանակցություններ իրականացնել: Ավելին՝ վաղն էլ հնարավոր լինի նույն ճնշումները կյանքի կոչել և գործի դնել: «Խաղաղության պայմանագրի» հանրայնացված կետերից մեկը հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովներին է վերաբերում: Դրա մասին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի աթոռը զբաղեցնողն է բարձրաձայնել: Ի՞նչ է այդ համատեղ հանձնաժողով կոչվածը, եթե ոչ այն իրավական հարթակն ու հիմքը, որով վաղը Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշելու ու նոր հարցեր դնելու Հայաստան պետության առաջ: Աշխատում են հայկական կողմի՝ ապագայի հնարավորությունները չեզոքացնելու ուղղությամբ»,-շեշտում է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:
 
Զրույցի ընթացքում փորձում ենք տեղի ունեցողի և Հայաստանի ներքաղաքական զարգացումների հնարավոր կապը գտնել: «Վստահաբար ասել չենք կարող, բայց բացառել նույնպես, որ պաշտոնանկությունների շքերթը, ներիշխանական ճամբարում զարգացումներն ևս կարող են ունենալ իրենց ազդեցությունը գլոբալ զարգացումներից: Այս մոտեցումը, եթե 100 տոկոսով ապացուցված չէ, բայց առնվազն տրամաբանական է: Մի կողմից՝ սա կարող է իշխանությունների սիրած քաղաքականության ու ձեռագրի մի մասը լինել՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանևրելու, պաշտոններին նշանակելու արտաքին որևէ բևեռին նախընտրելի անձանց, գուցե նշանակումներն ապագայում ցույց տան, որ այս գործոնն էլ կար, մյուս կողմից՝ սրանով կարող են տեսականորեն կարևոր խնդիր լուծել, եթե դիտարկենք ընտրական գործընթացները: Խոսքը կարող է վերաբերել թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների օրակարգին: 2021 թ.-ին այդ մանդատը, մուրճը նա ժողովրդից ուզեց՝ լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք առավելագույնն էին հանրությանը հուզում՝ իրենց բառակազմով «նախկինների, թալանի» և այլ հարցերի հետ կապված: Այսքան տարի անց փորձը ցույց է տալիս, որ չեն կարողացել այնպիսի պատկեր ունենալ, որը կարելի է ներկայացնել որպես հաջողված վիճակ:
 
Հետևաբար, դրա հետ կապված անհրաժեշտ է պատասխանատվությունն ուղղորդել այլոց վրա: Վաղը ժողովրդից մանդատ ուզելու համար այսօրվա սխալների հստակ հասցեատերեր են պետք: Բանաձևը կարող է լինել այն, որ չի սխալվել Նիկոլ Փաշինյանը, սխալվել են մարդիկ, որոնք այդ պաշտոններին են եղել: Սա ևս կարող է տեսականորեն իր դերն ունենալ: Կա ևս մեկ կարևոր՝ հանրության ուշադրությունը շեղելու գործոնը: Հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող իրադարձությունների մի մասին անդրադարձանք, հայ-թուրքականի ներքո տեղի ունեցողն ավելի փակ է, շատ հարցականներ կան, բայց փաստ է, որ պրոցեսն ակտիվ կերպով առաջ է ընթանում: Թե մոտ օրերին, ամիսներին ինչ իրավիճակ կարող ենք ունենալ, լուրջ հարցական է: Իսկ հանրության ուշադրությունը շեղելը, այլ օրակարգեր ձևավորելը, ինչը կստիպի ուշադրություն չդարձնել գետնի վրա ընթացող պրոցեսներին, խնդիր է իշխանությունների համար, որի լուծման ճանապարհ կարող են լինել նաև փոխակերպումները՝ անձին մի պաշտոնից ազատելը և մյուս պաշտոնին նշանակելը»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԵս որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցԵրևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա Կոստանյան«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր ԿամենդատյանԿրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ» Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ» Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին