Հայերեն
«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» 

Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Բայց, ի տարբերություն արևմտյան բլոկի, վերջին երեքը միավորված չեն որևէ միասնական համակարգում, ոչ էլ նրանց քաղաքակրթական արժեքներն են նրանց միավորում։
 
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ միջազգային հարաբերություններում գերակայությունը պահպանելու ձգտումներով պայմանավորված՝ ճնշումները համագործակցության դաշտ են ստեղծում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Եվ որքան էլ Արևմուտքը չցանկանա, այս պետությունները խորացնում են իրենց հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ այլ դերակատարների հետ՝ հիմք նախապատրաստելով լիովին բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու համար։ Այս ամենով հանդերձ, ևս մեկ նոր իրողություն է նշմարվում։ Միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում որոշ ինքնուրույն խաղացողներ են գլուխ բարձրացնում, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան։
 
Թուրքիայի դերակատարությունը հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել։ Եվ այդ երկիրը, արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելով հանդերձ, գլոբալ հարավի գլխավոր համագործակցային ձևաչափին՝ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո էականորեն ամրացել են Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն ավանդականորեն համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ուստի, կան բոլոր պայմանները, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում կոնկրետ բախվեն։ Թուրքիայի ակտիվացումը որոշակի անհանգստություն է առաջ բերում նաև Իրանում՝ հաշվի առնելով, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը կարող է հիմքեր ստեղծել Իրանի կազմաքանդման համար, իսկ դրա առաջին քայլը կարող է լինել Սյունիքի նկատմամբ թուրքական վերահսկողությունը։
 
Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիան միշտ տաք է պահում։ Եվ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հերթական անգամ անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծն է, և Բաքուն կորոշի, թե որ երկրի տարածքով պետք է անցնի ճանապարհը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պահանջում է, որ Բաքուն ամբողջովին լոյալություն ցուցաբերի Անկարայի նկատմամբ, դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ ընդգծում են, որ Ադրբեջանն իրենց աջակցության արդյունքում է, որ հաղթանակ է տարել։ Այս տեսանկյունից թուրքական կողմին ավելի շատ կարող է անհանգստացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սկսի ավելի ու ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ։
 
Մյուս կողմից էլ՝ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը նաև Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա։ Այդ երկիրը ոչ միայն էներգակիրներ է մատակարարում դեպի Թուրքիա, այլև ներդրումներ է կատարում թուրքական տնտեսության մեջ, իսկ թուրքական բազմաթիվ ընկերություններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Քաղաքական ու տնտեսական հանգամանքներով է պայմանավորված, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։
 
Զուգահեռ՝ այս դեպքում Անկարան հնարավորություն է ստանում Ադրբեջանի միջոցով առաջ մղել Հայաստանի առաջ դրված իր նախապայմանները։ Ու չնայած հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել։ Տևական ժամանակ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP29-ի՝ Բաքվում անցկացվելու հեռանկարը զսպում էր հարձակում սկսելու Ադրբեջանի ախորժակը՝ հաշվի առնելով միջազգային արձագանքը։ Բայց համաժողովից հետո Ադրբեջանի ձեռքերն ազատվում են։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքի վրա հարձակում գործելու համար նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել տարածաշրջանային հակամարտությունների ընդլայնումը։ Խոսքը մասնավորապես Իրան-Իսրայել հակամարտության, իսկ մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին է։
 
Եթե հանկարծ Իրանն ու Իսրայելը ներքաշվեցին տաք պատերազմի մեջ, ապա հնարավոր կլինի կոտրել իրանական կողմի դիմադրությունը պանթուրքական միջանցքի հարցում։ Միաժամանակ «նպաստավոր» պայմաններ կարող է ձևավորել, եթե Ռուսաստանն ավելի խոր հակամարտության մեջ ներքաշվի ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հիմքեր կան։ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ փորձում է սրել իրավիճակը և ուկրաինական կողմին թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ Ռուսական կողմի կտրուկ պատասխանն էլ կարող է էապես բարդացնել իրավիճակը՝ աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Իսկ երբ Մոսկվան այսպիսի հանգամանքներում չափից ավելի կենտրոնանա արևմտյան ճակատի ուղղությամբ, ապա Թուրքիայի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։
 
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հունվարից նախագահ Թրամփի կառավարմանը, ապա նոր վարչակազմի համար Հարավային Կովկասը կարող է ուղղակի երկրորդական նշանակություն ստանալ։ Ուստի, այս պայմաններում առանցքային նշանակություն կարող է ստանալ, որ Հայաստանը կարողանա իր հարաբերությունները խորացնել Ռուսաստանի ու Իրանի հետ, որոնք թուրքական ազդեցությունը զսպելու հիմնական ծանրությունը կարող են վերցնել իրենց վրա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքըՓաշինյանի հերթական նվերը ԱլիևինԵրևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունըՎրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակելՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԿյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ ՄնացականյանըՓաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա ԿոստանյանԳործարկեցինք «ՀայաՔվե» թվով 10-րդ գրասենյակը, այս անգամ Երևանի Արաբկիր վարչական շրջանում․ Ավետիք ՉալաբյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ինՏրոլեյբուսը վրաերթի է ենթարկել փչացած ավտոմեքենան նորոգող վարորդին Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացիԱրևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոՋուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում բացվել է իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսըԱռանշահիկների Արցախը՝ հայ մնալու պայքարն Արցախում․ Արցախի պատմությունը՝ մաս 3-րդ (տեսանյութ)Հայ մասնակիցը «Սլավյանսկի բազարում» արժանացել է ԱՊՀ երկրների բարեկամության Հատուկ մրցանակիԿարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա (տեսանյութ)«Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ եղել են՝ խուլիգանության գործով, ռեստորանը շարունակում է փակ մնալ«Ռեալը» հրաժեշտ է տալիս Լուկաս ՎասկեսինԱրման Ծառուկյանը նոր տեղեկություններ է հայտնել իր հաջորդ մենամարտի վերաբերյալՍահմանին` սարի պտկին, ամուսինս խոտ է հնձում, ձեռից խլում են, ի՞նչ անենք. վարդենիսցի. ՏԵՍԱՆՅՈՒԹՀայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Աբովյանում․ աղվեսը մտել է թիվ 6 մանկապարտեզՓաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանԱմենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց