Հայերեն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Պայքարի հակառակ կողմը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել․ յասամաններ է նվիրում տիկնոջը Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Գազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 

«Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, թե քրեական քրոնիկոնի ես հետևում, երբ սկսում ես կարդալ օրվա լուրերը՝ կրակոց, սպանություն, հարձակում: Հոգեբան Աննա Բադալ յանն ասում է, որ նման իրադարձություններ միշտ էլ եղել են, ուղղակի այսօր տեղեկատվությունն է դարձել հասանելի ու թափանցիկ: «Յուրաքանչյուր ոք կարող է տեղեկատվություն տարածել և ընդհանուր տագնապ ստեղծել: Երբեմն նաև հանդիպում ենք տեղեկատվության աղավաղված մատուցման: Մեր հասարակությունում ավելի հաճախ անհանգստացնում է այն, որ, օրինակ՝ մարդը կարող է կարդալ լուրի միայն վերնագիրը, այն տարածել, մեկ էլ պարզվի, որ իքս իրադարձությունն անգամ Հայաստանում տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է հոգեբանը:

Նա հիշեցնում է, որ մի շրջան զենքով հարց լուծելը խրախուսվում էր, խոսքը ֆիլմերի մասին է, հեռուստատեսությամբ ցուցադրվող արտադրանքի: «Բնականաբար, սա իր հետքը թողել է մարդկանց վրա: Դրա համար մարդիկ կան, որոնք այդ տարբերակով են հարցերի լուծում գտնում: Նոր սերունդը պետք է կարողանա զարգացնել իր մեջ բանակցություններ վարելու հմտությունն ընկերական շրջապատում, հանրության մեջ և այլուր: Եթե կարողանանք այդ հմտությունը մեր հատկապես անչափահասների մեջ ներդնել, ինչ-որ մի փուլում կունենանք խոսքի վարպետներ, մարդիկ, որոնք կարող են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսքով խնդիրները լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բադալյանն ընդգծում է՝ արտաքին ազդակները չեն կարող անհետևանք մնալ: «Արցախի կորուստը, պատերազմում ունեցած պարտությունը: Չմոռանանք մեր դեմ նաև հիբրիդային պատերազմ էր մղվում, որը հիմա էլ շարունակվում է: Իսկ հիբրիդային պատերազմի մեջ լինել՝ նշանակում է հանրությանը պահել բռնկուն նոտայի վրա: Նրանք անընդհատ լարվածություն, անհանգստություն են ստեղծում, և այստեղ կարևոր է, որ առաջին պլան գա վերլուծական միտքը, որ հնարավոր լինի տարբերակել ինֆորմացիոն հոսքերը ևս»: Հաճախ մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, թե նա անտարբեր է դարձել իր հայրենիքի ապագայի հանդեպ: Հոգեբանն ասում է՝ իր խոսքից թող տպավորություն չստեղծվի, որ նա անուղղելի լավատես է, բայց կարծում է, որ հասարակությանը չպետք է պիտակավորել:

«Ծայրահեղ ծանր իրավիճակում մեր հասարակությունը դառնում է թև ու թիկունք, այնպիսի հասարակական թիկունք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ ենք ունեցել: Դա կարծես կանանց միավորում էր և թիկունք մարտի դաշտում գտնվող մեր տղամարդկանց համար: Մեր երիտասարդներից շատերը, այո, ոչ բոլորը, բայց, ասենք, 75 տոկոսը լուռ, կազմակերպված իր գործն է անում: Նույնն էլ միջին տարիքի մարդիկ: Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում օտարների մոտ: Մեր հասարակությունը կարող է ծայրահեղությունից ծայրահեղություն լինել, բայց ոսկե միջինը պահում ենք, իսկ դա հոգեբանական հենարանն է»,-նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, հասարակության ներկայացուցիչների հետ հոգեբանական աշխատանք է տարվում:

«Մարդիկ հաճախ խուսափում էին հոգեբանի դիմելուց, իսկ հիմա ոչ: Զինվորների, որդեկորույս ծնողների, հասարակության մյուս անդամների հետ աշխատանքը քիչ-քիչ արդյունք է տալիս, բալանսը պահվում է, բայց վերքը դեռ նույնիսկ սպի չէ: Այս պարտությունը կարծես կործանեց բոլորին, սեպի նման խրվեց մեր մեջքին, բայց տեսնում եմ, որ երիտասարդները փորձում են հառնել: Վերքը չի բուժվի, բայց կսպիանա այն դեպքում, երբ մեր արժանի տեղը գտնենք: Մեր գենետիկ հիշողությունը շատ կուռ է, ամուր, մեր կոլեկտիվ անգիտակցականը շատ բազմազան է այդ առումով: Հայը երբեք չի կարող քարանալ, գուցե իրավիճակի մեջ մարդկային գործոնը դեր խաղա, մի պահ ընկնենք ապատիկ վիճակի մեջ, բայց դուրս ենք գալիս դրանից»,-եզրափակում է Աննա Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Պայքարի հակառակ կողմը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել․ յասամաններ է նվիրում տիկնոջը Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԳազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին (լուսանկար) Գերթանկարժեք ադամանդյա մատանի. Դիմահարդար՝ Մանե Սահակյանին ԱՄՆ-ում ամուսնական առաջարկ են արել Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վերսկսելու Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Ալիևն օկուպացված Ստեփանակերտի մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Քրիստինայի մայրիկի նվիրած բնակարանում են ապրու՞մ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինան. Բացառիկ կադրեր Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՇրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆ Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին