Հայերեն
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ) Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» 

Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա...

Հայաստան չի լինի: Իսկ թե ով է հասցել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Կայացվել է որոշում գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Մենք էլ չենք հանդիպի. Իրինա Այվազյանի հրապարակումը՝ Գևորգի ամուսնությունից հետո. բացառիկ Մայիսի 4-ի աստղագուշակՏիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Ինչպես է Ռոբերտը հեքիաթ կարդում փոքրիկ Զաբելի համար