Հայերեն
Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Կայացվել է որոշում գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» 

«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Կայացվել է որոշում գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր քրեական գործով Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Մենք էլ չենք հանդիպի. Իրինա Այվազյանի հրապարակումը՝ Գևորգի ամուսնությունից հետո. բացառիկ Մայիսի 4-ի աստղագուշակՏիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Նեթանյահուն խիղճ չունի. Էրդողան Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնական Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Աշտարակի բաժնում Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Ինչպես է Ռոբերտը հեքիաթ կարդում փոքրիկ Զաբելի համարՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Մայիսը կիրականացնի կենդանակերպի այս նշանների բոլոր ցանկությունները