Հայերեն
Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Միայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է 

Տրամաբանակա՞ն է, արդյոք, որևէ սպասում ունենալ մյունխենյան հանդիպումներից. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1963 թվականի փետրվարից ամեն տարի Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվում է միջազգային համաժողով, որի հիմնական նպատակն է քննարկել արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության արդիական խնդիրներ։ Այս տարի համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, կառավարությունների ներկայացուցիչներ։ Փաշինյանը ևս մասնակցեց Մյունխենի համաժողովին։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նա իր հետ Գերմանիա էր տարել գրեթե իր ողջ ընտանիքը։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Մյունխեն էին մեկնել ոչ միայն Փաշինյանի իշխանական թիմակիցներն, այլև, այսպես կոչված, «սորոսական» հատվածը. վերջին հաշվով, մյունխենյան համաժողովն ավելի շատ վերածվել է արևմտյան ուղղվածություն ունեցող հարթակի, ու աչքի է ընկնում նաև հակառուսական շեշտադրումներով։

Մեզ հետաքրքրում է ոչ թե համաժողովի՝ Հայաստանի իշխանությունների և մերձիշխանական շրջանակների համար «տուրիստական» առիթ դառնալը, այլ բովանդակային կողմը։ Նախ՝ նշենք, որ Մյունխենում կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ հանդիպումը: Գերմանիայի կանցլերը, հատուկ անդրադառնալով այդ հանդիպմանը, դրական էր գնահատել այն՝ ընդգծելով, որ հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների։ Իսկ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում։ Ալիևի նման դիրքորոշումը իսկապես շատ զարմանալի է, քանի որ վերջինս անցած տարվանից սկսած խուսափում է արևմտյան հարթակներում Փաշինյանի հետ հանդիպում ունենալուց։ Այդպես նա հրաժարվեց Գրանադայում, ապա նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումներից։

Փոխարենն Ադրբեջանի նախագահն արդեն տևական ժամանակ առաջ է մղում առանց միջնորդների և անմիջական բանակցություններ վարելու ձևաչափը։ Ուստի, հարցն այն է, թե ի՞նչ փոխվեց Ալիևի դիրքորոշման մեջ։ Թերևս Ալիևը համաձայնեց Մյունխենում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ այդ հանդիպման ժամանակ ընդամենը բանավոր պայմանավորվածություններ են կայացել, որոնք ոչնչով չեն պարտավորեցնում Ադրբեջանին։ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծում է, թե Շոլցի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը վերահաստատվել են նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն պատերազմից հետո տեսել ենք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ու այդ պայմանավորվածությունների շրջանակը կարող ենք սկսել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Այդ հայտարարության 9 կետից չենք կարող նշել որևէ դրույթ, որ Ադրբեջանը կատարել է։

Բաքուն նույնիսկ չի կատարել հումանիտար ուղղվածություն ունեցող իր պարտավորությունները, այն է՝ վերադարձնել ռազմագերիներին ու պահվող անձանց։ Բայց եռակողմ համաձայնությամբ նախատեսվող իր պարտավորությունները չկատարելն այլ հարց է, դրանք խախտելը՝ մեկ այլ հարց, քանի որ Ադրբեջանը հայաթափել է Արցախը, որի պայմաններում եռակողմ հայտարարությունը դարձել է անգործունակ։ Ադրբեջանի գործելակերպը չի փոխվում նաև արևմտյան հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեպքում։ Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում հակված չէ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զարգացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը՝ ներկայացնելով նորանոր տարածքային պահանջներ։

Եվ, ընդհանուր առմամբ, չկա արևմտյան միջնորդությամբ ձեռք բերված որևէ համաձայնություն, որն Ադրբեջանը կատարել է։ Այսքանից հետո միամտություն է կարծել, թե մյունխենյան հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները կարող են կատարվել։ Այլ հարց է, որ Ալիևն անընդհատ պնդել է, որ Հայաստանը կատարի ձեռք բերված համաձայնությունները։ Իսկ Փաշինյանն ամեն ինչ արել է Հայաստանին պարտադրված բոլոր պայմանները կյանքի կոչելու համար։ Նա ամեն անգամ շատ արագ զիջել է՝ իր այդպիսի քայլերը պայմանավորելով այն հանգամանքով, որ եթե չզիջեն, ապա դա ադրբեջանական կողմին ագրեսիայի առիթ կտա, ինչի արդյունքում հայկական կողմի վիճակն ավելի կբարդանա։

Հայաստանի իշխանությունները տրամադրված չեն դիմադրել Ադրբեջանին, և արդյունքում Բաքուն է դարձել անգամ մեր ներքին օրակարգը թելադրողը, որն անդրադառնում է նաև այնպիսի հարցերի, թե մենք ինչ Սահմանադրություն կամ օրենքներ պետք է ունենանք։ Այս կոնտեքստում շատ ավելի մտահոգիչ է Ալիևի հայտարարությունը, թե «ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպումը շատ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում»: Օգտակարն ու կառուցողականը վատ բաներ չեն, բայց ո՞ւմ համար...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Բարեհաջող օր է. ապրիլի 29-ի աստղագուշակՄիհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին