Հայերեն
Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում ՓԾ-ի մանրամասները՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է Մեր տղայի անունը կլինի… Տեսեք`ում անունն են ընտրել իրենց տղայի համար Մելիքյանները Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Նիդեռլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Ինչպես են Արտաշ Ասատրյանն ու կինը վայելում իրենց հանգիստը Ֆրանսիայում. բացառիկ կադրեր Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար 

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
 
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
 
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։

«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։

Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։

«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
 
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

 
 
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՔուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում ՓԾ-ի մանրամասները՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է Մեր տղայի անունը կլինի… Տեսեք`ում անունն են ընտրել իրենց տղայի համար Մելիքյանները Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Նիդեռլանդների ներկայացուցիչը, եզրափակչից ժամեր առաջ, հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըԻնչպես են Արտաշ Ասատրյանն ու կինը վայելում իրենց հանգիստը Ֆրանսիայում. բացառիկ կադրեր Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Բնակելի շենքի մի քանի հարկ է փլուզվել (լուսանկարներ) Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Ավտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Թուրքիայում ուսանողներին տեղափոխող ավտոբուս է շրջվել․ վիրավորներ կան «Ձեռ չտա΄ս ինձ». Ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Ուժգին երկրաշարժ է եղել Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Կապանում մայիսի 13-ին, 14-ին և 15-ին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Սպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ)Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Զինծառայող էր սպանվել․ նոր մանրամասներ Այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ «Դու հոգեկան խնդիր ունես, էն կողմ գնա». ոստիկանությունը՝ ակցիայի մասնակից կնոջը Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար ՇՏԱՊ. Քաղաքացիները փողոցներ են փակում, լարված իրավիճակ Ծաղկեվանք է բորվել Սուրբ Վարվառայի Մասունքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՔաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ)