Հայերեն
18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Ամուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց Միայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել 

«Մեկին հազար ձի ու ջորի». ի՞նչ սկզբունքով է գումարները բաշխում ԿԳՄՍՆ-ն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):

Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։

Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:

Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:

Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:

Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։

Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայումԱմուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Բարեհաջող օր է. ապրիլի 29-ի աստղագուշակՄիհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան