Հայերեն
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Ամուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից 

«Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի». Արմեն Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի հաճախում: Շատ ակտիվ էր: Մանկուց կարծես իր երազանքն էր դարձել, որ բանակ գնա, պատերազմների մասնակցի: 44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցում էր սովորում: Գիշերները տուն չէր գալիս, մեզ մոտ մի տեղ կար, գնում էր, մեքենաները զենք էին բարձում ու դատարկում, սնունդ էին տանում դիրքեր: Երբ դպրոց չէր գնում, տնօրենը և ուսուցիչները գիտեին, թե ինչ գործով է զբաղված: 44-օրյայի ժամանակ նաև զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ իրեն էլ տանեն մարտի դաշտ: Բնականաբար, թույլ չտվեցին, բայց անընդհատ ձգտում էր ու գնում Կապանի դիրքեր, կարող եմ ասել, որ այդ օրերի պատերազմն ամբողջությամբ տեսել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մայրիկը՝ տիկին Նատալյան:

Հետո հավելում՝ Արմենին բոլորը որպես Ապեր են ճանաչում, ու մեր զրույցի ժամանակ էլ որդուն հաճախ հենց այդպես է դիմում: Դպրոցական տարիների մասին զրուցելիս տիկին Նատալ յան ասում է, որ որդին սովորելու հետ սեր չուներ: «Բացարձակ սովորելու հետ կապ չուներ: Դպրոցում շատ անկարգ էր, օրումեջ ինձ դպրոց էին կանչում: Իր սերը բաշխել էր բանակի ու սպորտի միջև»,-նշում է մայրիկը: Ու այս հիշողությունները երկուսիս էլ ժպիտ են պարգևում: Ապերի ապագայի երազանքները կապված էին աշխատանքի և ընտանիք կազմելու հետ: «Զորացրվելուց հետո նպատակը հայրիկի հետ աշխատելն էր: Սիրած աղջիկ ուներ, նպատակն էր, որ հենց հասնի տուն, անմիջապես գնա սիրելիի՝ Լուսինեի տուն: Երազում էր Լուսինեի հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու մասին: Շատ էր սիրում նրան»:

Արմենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 15-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Վայքում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո ծառայության մեկնելը հոգեբանորեն այնքան էլ հեշտ բան չէ, բայց, տիկին Նատալ յայի խոսքով, որդին ուրախ է մեկնել բանակ: «Այդ օրը, երբ իրեն ճանապարհում էինք, մեզ թողեց բակում և ինքն արագ գնաց զինկոմիսարիատ՝ շուտ գնամ, ներկայանամ: Չսպասեց, որ մեզ հետ գնա: Շատ ուրախ է մեկնել ծառայության, բանակում հարգանք էր վայելում թե՛ հրամանատարների, թե՛ զինծառայողների շրջանում: Սիրով է ծառայել, դիրքեր բարձրացել, վերջին անգամ երեք ամիս մնաց դիրքերում, «պերեսմենկա» էին անում, ինքը չէր իջնում: Ասում էր՝ չեմ գալիս, մնում եմ դիրքերում: Պայքարեց մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը»: Մայրիկն ասում է՝ բանակ ճանապարհելուց որդու ուժը, լավ տրամադրվածությունը տեսնելով՝ ինքն էլ էր այդպես տրամադրվում:

«Ոգեշնչվում էի իրենից: Մտածում էի՝ ինչպես ինքն է տրամադրվում, այնպես էլ ես տրամադրվեմ ու մտածեմ: Եթե անգամ անհանգստություններ ունեի, չէի ուզում, որ դրանք տեսնի կամ զգա: Ասում էի՝ թող ուրախ ու սիրով մեկնի ծառայության»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին կրկին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Պատերազմ էր: Արմենը ևս հայտնվեց այդ պատերազմում: «Պայքարեց, կռիվ տվեց, շրջափակման մեջ ընկավ, 45 րոպե դիրքում մեն-մենակ է մարտը վարել: Տեսանյութեր ևս կան: Իսկ երբ վերջացել են փամփուշտները, թուրքերը մտել են խրամատ: Այդ ժամանակ ինքը մեզ զանգեց՝ պապա՛, շրջափակման մեջ եմ, ձեզ լավ կպահեք, հաջող: Անջատեց: Երբ մենք զանգահարեցինք, արդեն թուրքը պատասխանեց զանգին: Չիմացանք, թե երեխես ի՞նչ մահով մահացավ՝ գուցե գերի են տարել, հետո սպանել, թե՞ տեղում է մահացել, դա չգիտենք: Գերիների նկարներում մեկին իրեն էինք նմանեցրել, բայց հետո երկար ժամանակ իրենից տեղեկություն չունեինք: Ուշ գտանք իրեն, սեպտեմբերի 13-ին զոհվեց, սեպտեմբերի 30-ին իր մարմինը փոխանցեցին մեզ:

95 տղաներից մեկն Ապերն էր: ԴՆԹ հանձնեցինք, հաստատվեց: Հոկտեմբերի 3-ին իրեն տուն բերեցինք, իսկ հոկտեմբերի 5-ին հուղարկավորեցինք: Իր դեմքն անճանաչելի էր, նկարներով ընդհանրապես իրեն նման չէր: Ամենամեծ ցավն այն է, որ չես տեսնում երեխայիդ, «փակ» էր: Մինչև հիմա կասկածանքով ապրում եմ, դեռ սպասում եմ: Վերջին հրաժեշտի ժամանակ երեխայիդ տեսնելը մի ուրիշ զգացողություն է, չտեսնելը՝ մեկ ուրիշ»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ բացարձակ վախ չկար: «Կապանի զորամասում էի աշխատում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում հարվածեցին մեր զորամասին: Ես այդ օրը գիշերային հերթափոխի էի: Տղաս զանգեց՝ մա՛մ, գործի՞ ես: Հարց ու փորձ արեց՝ մեր զորամասին են հարվածե՞լ, թե՞ ոչ: Հարցրեցի, թե իրենց մոտ ինչ կա: «Մա՛մ, հանգիստ է, բայց դու շուտ գնա տուն, մի մնա, ասում են, որ պատերազմ է սկսվում»: Տուն գնացինք, կեսգիշերի մոտ խոսեցինք, ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ նորմալ է, բայց խաբեց ինձ, ես ձայներ էի լսում, ուժեղ ձայներ չէին, բայց լսվում էին: Հետո ընկերուհուն զանգեցի, ինքն էլ նույնն ասաց, որ ձայներ է լսում, բայց Ապերն ասում է, թե ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք: Ու այդպես էլ մինչև վերջ ասաց, թե՝ բան չկա, հանգիստ եղեք...»:

Տիկին Նատալ յան ասում է՝ որդին մահվան զգացողություն ուներ: «Երբ եկավ արձակուրդ, գնաց դպրոց: Դասղեկին ու բոլորին շատ էր սիրում, իրենք էլ իրեն: Դասղեկին ասել էր. «Ընկեր Հարությունյան, արձակուրդում եմ, եկել եմ ձեզ տեսնեմ, բայց երևի էլ չտեսնեմ, սա վերջին տեսնելս է: Նկարս կկախեք դպրոցի պատին ու իմ անունով դասարան կբացեք»: Ու իր ասածով էլ ստացվեց: Միշտ ասում էր՝ պիտի էնքան թուրք սպանեմ, թեկուզ վերջում էլ ես սպանվեմ, բայց մեր տղաների արյան վրեժն առնեմ: Կապանում էլ շատ զոհեր ունենք, նաև իր ընկերներից, հայրիկի ընկերներից, հարևաններից: Իր ներսում վրեժ արթնացավ:

Տեսանյութերը կան, նախարարությունում էլ գիտեն, երբ արդեն մենակ է մնացել, թշնամուն կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել՝ մոտ երկու հարյուր հոգու: Իր ընկերները՝ կողքին, բայց բոլորը զոհված: Հրամանատարի հետ մարտ է վարել, հրամանատարը կոորդինատները տվել է, Ապերը՝ մարտը վարել: Հրամանատարն ասել է, որ նահանջի, իջնի, մենակ է մնացել, չի ենթարկվել՝ մինչև վերջին փամփուշտս պիտի օգտագործեմ, սրանց արյունը թափեմ: Ինչ մտածում էր, այն էլ կատարվեց»: Ինչպես Ապերն էր ասում և ուզում, լուծեց 44-օրյա պատերազմում անմահացած իր ընկերների վրեժը, բայց, ավաղ, սեփական կյանքի գնով: Նրա միայն մեկ, բայց ամենակարևոր երազանքն անկատար մնաց՝ իր և Լուսինեի միությունն այդպես էլ չկայացավ: Իսկ հիմա Արմենի ծնողների համար ուժի աղբյուր է հենց ինքը՝ Ապերը, դուստրն ու երկու թոռնիկները: Արմենը տան կրտսերն էր: Մայրիկը ուժ է ստանում իր ընտանիքից, շեշտում՝ Արմենով եմ ապրում: «Ուզում եմ, որ Ապերս նորից վերածնվի: Հիմա դրա համար եմ պայքարում»:

Հ. Գ. - Արմեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Պարգևատրվել է նաև Կապանի համայնքապետարանի կողմից: Հուղարկավորված է հայրենի Կապանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայումԱմուսնությունից հետո Պոնչը չափազանց նիհարել է. նոր լուսանկար Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացՄիայն տեսեք՝ ինչ փոփոխության է դիմել Սիլվա Հակոբյանը. երգչուհին անճանաչելի է դարձել Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Բարեհաջող օր է. ապրիլի 29-ի աստղագուշակՄիհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել