Հայերեն
Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան Հարյուրավոր հասցեներում՝ մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 6-ի համար Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Պայքարի հակառակ կողմը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել․ յասամաններ է նվիրում տիկնոջը Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ 

Կոտայքի բնակիչն իր անասնաֆերմայում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 4 անձի, այդ թվում 1 երեխայի․ վերջինս կալանավորվել է

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները:

Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։

Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։

Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:

Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:

Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։

Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։ Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման:

Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ:

Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՀարյուրավոր հասցեներում՝ մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 6-ի համար Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Պայքարի հակառակ կողմը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել․ յասամաններ է նվիրում տիկնոջը Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԳազայի հատվածում սով է սկսվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին (լուսանկար) Գերթանկարժեք ադամանդյա մատանի. Դիմահարդար՝ Մանե Սահակյանին ԱՄՆ-ում ամուսնական առաջարկ են արել Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վերսկսելու Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Ալիևն օկուպացված Ստեփանակերտի մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Քրիստինայի մայրիկի նվիրած բնակարանում են ապրու՞մ Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինան. Բացառիկ կադրեր Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՇրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆ Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին. հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը