Հայերեն
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 1-ի համար Հայտնի է դարձել Արամ Մելիքյանի երեխայի սեռը. Բացառիկ Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչ լավ ա, որ կաս. բաժանումից հետո Ռոմելայի նախկին ամուսինը ռոմանտիկ հրապարակում է արել. մանրամասներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Անահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրով «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով 

‹‹Բանակային բարքե՞ր››, սերիալային ազդեցությո՞ւն, թե՞ հոգեբանական խնդիրներ. ՀՀ-ում ինքնասպանությունների թիվը մտահոգիչ է

Հասարակություն

Վերջին ժամանակահատվածում նկատվում է ինքնասպանությունների թվի աճ և երիտասարդացում: ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմայի շուրջ  փորձեց պարզաբանումներ ստանալ դատական հոգեբան, փորձագետ, ‹‹Ուղեկից›› հոգեբանական կենտրոնի ղեկավար  Անի Վարդանյանից:

‹‹Եթե հաշվի առնենք 2010թ. հետո կատարված ինքնասպանությունների դատահոգեբանական փորձաքննությունների ստատիստիկան, ինչպես նաև 2010-ից առաջ առկա բազան, ակներև է,  որ մենք ունենք  ինքնասպանությունների տարիքային շեմի նվազում, ինչը  միանշանակ խոսում է  տվյալ տարիքային խմբերի՝ ճգնաժամանային իրավիճակներում  հակազդման, ոչ կառուցողական  ելքերի  միտվածության մասին: Սա նաև դաստիարակության, խնդիրները լուծելու արդյունավետ մոդելների և երեխաների մոտ պատշաճ ռեսուրսներ ձևավորելու  անկարողության հետևանք է››,-նշեց հոգեբանը:

Նրա խոսքով՝  դեռահասության, վաղ պատանեկության տարիքում արձանագրված  ինքնասպանություններին մեծապես նպաստում է այդ տարիքային խմբի՝ սոցհարթակներին հասանելիությունը, որոշակի ֆիլմերում, անորակ սերիալներում ինքնասպանություների, բռնության տեսարանների և կրկնվող սյուժեների ներկայացման նկատմամբ վերահսկողության  բացակայությունը:

‹‹Ինքնասպանությունների թվի աճին մի փոքր վերապահումով եմ մոտենում, քանի որ կա նման դեպքերի ակտիվ լուսաբանում, որը կարող է այդպիսի պատկեր ստեղծել, թեև քովիդը, պատերազմը նպաստել են նման դեպքերի թվի աճին››,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո ողջ մնացած զինծառայողները, արտահայտված մեղքի զգացում ունենալու ֆոնի վրա, որ իրենք ապրում են, իսկ իրենց ծառայակիցները՝ ոչ, կատարել են ինքնավնասումներ և ինքնասպանության փորձ: Նման դեպքեր առկա են նաև պատերազմում զոհվածների հարազատների շրջանում, ովքեր կյանքի իմաստի կորուստ ունեն:

‹‹Դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակներում  հիմնականում խնդրի ուսումնասիրման  ենթակա հարց է նաև, թե արդյոք որևէ մեկի գործողությունների հետևանքով է առաջացել այդ հոգեվիճակը, թե ոչ:  Հոգեվիճակի պատճառահետևանքային կապի գնահատման արդյունքում նման կապ է հայտնաբերվում ավելի շատ  զինծառայողների  մոտ, քան քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց: Ազդող գործոններ են  չգրված նորմերը, բարքերը: Չմոռանանք, որ նրանք փակ խումբ են, որտեղ ինչ-որ մեկի գործողությունների հետևանքով կարող են  առաջանալ նվաստացման, արժանապատվության  ոտնահարման խնդիրներ, որոնք էլ հաճախ հանգեցնում են նման հանգուցալուծման››,-եզրափակեց փորձագետը:

Սուսաննա Թամազյան 

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 1-ի համար Հայտնի է դարձել Արամ Մելիքյանի երեխայի սեռը. ԲացառիկԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ ԱլավերդյանԻնչ լավ ա, որ կաս. բաժանումից հետո Ռոմելայի նախկին ամուսինը ռոմանտիկ հրապարակում է արել. մանրամասներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Անահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրով «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Փլատակների մաքրումը Գազայում մարտական գործողություններից հետո կտեւի 14 տարի. ՄԱԿ Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. նախազգուշացվել է հնարավոր ցունամիի մասին (լուսանկարներ) Կարաչայ-Չերքեզիայում ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայի (դաժան կադրեր 18+) Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում Շոգի պատճառով մարդիկ են մահացել․ Բանգլադեշ Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ 16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնում Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն (տեսանյութ) Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Խնձորի չափ կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել