Հայերեն
Տոնի Կրոսը հայտարարել է Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համար Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ Türkiye Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Ադրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Մի մարդ կա, որ հետը կխոսեմ, մնացածը շոշափուկներ են. Բագրատ սրբազանը` ՔՊ-ականների մասին 3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել Արցախցիներն այստեղ են տանտիրոջ իրավունքով, տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի․ Սրբազանը՝ արցախցիների հետ հանդիպմանը Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև 

Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան

Քաղաքականություն

Այսօր՝ 2024թ. ապրիլի 30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որը անցկացվեց դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանը քննում էր Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին վերաբերող հարցեր։ Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապ օգնության բրիգադի ուղեցկությամբ: Դատական նիստի ընթացքում ցավերը սաստկացել են և բժիշկները պարբերաբար ներարկումներ են կատարել Գագիկ Խաչատրյանին:


Նիստի ավարտից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կրկին միջնորդել է
դատարանին թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժօգնություն ստանալ արտասահմանում:


«Մենք արդեն քանի ամիս է բարձրաձայնում ենք, անընդհատ նոր ապացույցներ, նոր բժշկական եզրակացություններ ներկայացնելով դատարանին հիմնավորում ենք մի պարզ իրողություն, որ Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ստանալ բուժօգնություն, որը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դատախազն ու դատարանն ասում են՝ նույն բանը` նորից ապացուցեք, նախորդ եզրակացությունը չի հավաստում այսինչ փաստը, նոր եզրակացություն բերեք և այլն։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված անհապաղ միջոցի քննարկման հարցով նշել է կալանքից ազատելու և
պատշաճ բուժօգնություն ապահովելու անհրաժեշտությունը։ Հիմա, երբ Գագիկ Խաչատրյանը կալանավորված չէ, սակայն զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է ՄԻԵԴ որոշումը չի կատարվում, ստացվում է՝ պետությունը խոշտանգում է մարդուն»- նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։


Փաստաբանը անդրադարձավ այս քրեական գործի մասին երեկ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի
հիշատակումներին:


«Այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը յոթ երգ գիտի, յոթն էլ Գագիկ Խաչատրյանի մասին է.
դատախազին հարց են տալիս, թե ինչու է այսքան տարի կալանքի տակ պահվում Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, դատախազն ասում է՝ բա տեսեք, թե ինչքան է ձգվում Գագիկ Խաչատրյանի գործը։ Այստեղ մեկնաբանությունները ավելորդ են. եթե համեմատվում են անհամեմատելի քրեադատավարական գործընթացներ, ապա պարզ է, որ այստեղ իրավական խոսույթի հետ գործ չունենք»։


Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։


Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը, 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման, որոշման հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

Տոնի Կրոսը հայտարարել է Եվրո-2024-ից հետո կարիերան ավարտելու մասին Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համար Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ Türkiye Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Ադրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունըՄի մարդ կա, որ հետը կխոսեմ, մնացածը շոշափուկներ են. Բագրատ սրբազանը` ՔՊ-ականների մասին 3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել Արցախցիներն այստեղ են տանտիրոջ իրավունքով, տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի․ Սրբազանը՝ արցախցիների հետ հանդիպմանը Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի գրառումը Ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է վերահսկողություն հաստատել Եվրասիայում. Լավրով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը Ինչպես են Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը խաղում երեխաների հետ. բացառիկ կադրեր Արցախի հարցը հայոց հարցից անջատ չպետք է դիտարկենք. Սրբազան ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ով է եղել միակ մարդը, ով աղետից հետ կարողացել է կապ հաստատել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաՀամացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրըFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև Հայաստանը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը «Փյունիկի» հետ խաղից առաջ Լուիշ Ֆիգուն աջակցություն է հայտնել «Նոային» (տեսանյութ) Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվելՍպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»