Հայերեն
Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ևս թանկացել է Ջերմուկից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ,199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է․ ՔԿ «Հրապարակ».Ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց Հայաստանում ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք․ գրանցվել է մահվան 1 դեպք Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը. Արմեն Աշոտյան “3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում. Արտակ Զաքարյան Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից․ Արթուր Ղազինյան «Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը Ինչ իրավիճակ է սահմանին. Գեղամասարի համայնքապետը մանրամասներ է ներկայացրել 

«Ցանկացած բարդություն շրջանցելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ղազախստանում տեղի ունեցող բուռն զարգացումներին, կամա թե ակամա, կամ, միգուցե, ճակատագրի հեգնանքով անմասն չմնաց նաև Հայաստանը։ Այս փուլում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելու մասին։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով նախ Հայաստանի դերակատարմանը, «Փաստի» հետ զրույցում մի քանի հանգամանք է առանձնացրել։

«Հայաստանն ուղղակիորեն գտնվում է արտաքին կառավարման տակ։ Ընդ որում՝ արտաքին կառավարման տակ է ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր մասնաբաժիններով ուժային այլ կենտրոնների կողմից։ Իհարկե, պատմական այս փուլում ՌԴ-ի մասնաբաժինը Հայաստանի կառավարման գործում գերակշռող է։ Ու այս առումով խոսել այն մասին, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց ղեկավարը կարող էին ինչ-որ այլ քայլ անել կամ չանել, երևի թե, ավելորդ է»,-ասաց քաղտեխնոլոգը։

Խոսելով այլ տարբերակների ու այլ քայլեր ունենալու հնարավորության մասին՝ նա նշեց. «Մասնավորապես, դիվանագիտական, քաղաքական և որոշ դեպքերում նաև աշխարհաքաղաքական երանգ ունեցող լուծումներ ու տարբերակներ կային։ Այդուհանդերձ, դրանք հնարավոր էին միայն այն դեպքում, եթե չլիներ այս իշխանությունը ու, մասնավորապես, այսօրվա վարչապետը նման ռեսուրսներ ունենար։ Խոսքը քաղաքական, մարդկային ռեսուրսների մասին է։ Խոսքը նաև քաղաքական քաշի, ռազմական և, ընդհանրապես, բանակցային ռեսուրսի բացակայության մասին է։ Ու քանի որ երկիրը գտնվում է արտաքին կառավարման ներքո ու երկրի սուվերենության աստիճանը գտնվում է պատմական մինիմումի վրա, նման պայմաններում այլընտրանքի մասին խոսելն ավելորդ է։ Այլ քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս իշխանության և այդ նույն իշխանության հեղինակության ու քաղաքական քաշի պայմաններում։

Բնավ կարևոր չէ, որ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, այս պահին Հայաստանն էր ՀԱՊԿ նախագահող երկիրը։ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից Ղազախստան մտնելու կոնսենսուսը չապահովելու որևէ ռեսուրս չուներ։ Հայաստանն առնվազն կարող էր չխոչընդոտել ՀԱՊԿ-ի օպերացիային, կարող էր սիմվոլիկ զորախումբ չուղարկել, օրինակ՝ պատճառաբանելով, որ պատերազմից հետո Հայաստանն ինքը պաշտպանության կարիք ունի։ Բոլորը կհասկանային, որ Հայաստանը հիշեցնում է ՀԱՊԿ-ի որոշ երկրների, մասնավորապես Ղազախստանի դիրքորոշումը թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛, առավել ևս, պատերազմից հետո, երբ ՀՀ ֆորմալ դաշնակից հանդիսացող Ղազախստանի նախագահ Տոկաևն «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» կապակցությամբ շնորհավորում էր Ադրբեջանի ղեկավարին։ Բայց դրա համար այսօրվա իշխանությունը չպետք է լիներ, պետք է լինեին սուվերենության նշույլներ, ամենակարևորը՝ նաև չլինեին հոգեբանական, մարդկային, քաղաքական, աշխարհաքաղաքական բարդույթներ թե՛ աշխարհի ուժեղների և թե՛ դրանցից ածանցյալ գործիչների նկատմամբ»։

Աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ՀՀ և Արցախի Հանրապետության ուղղությամբ ևս լարվածություն է նկատվում։ Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն կրկին վերսկսել էր գնդակոծությունը, ինչի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունի։ Անդրադառնալով իրավիճակին՝ Վ. Հակոբյանը նշեց վերոնշյալ գործընթացների ու սահմանային լարվածության մեջ որոշակի կապի առկայության մասին։ «Տոկաևի կողմից հայտարարվեց, որ ՀԱՊԿ զորքերն ավարտում են իրենց առաքելությունը Ղազախստանում ու առաջիկա օրերին դուրս են գալու այդ երկրից։ Այսինքն, երբ համենայն դեպս քաղաքական առումով ազդարարվեց ՀԱՊԿ-ի առաքելության ավարտի մասին, հենց դրանից հետո միանգամից թե՛ Արցախի, թե՛ բուն հայ-ադրբեջանական ներկայիս սահմանային գոտում սկսվեցին լոկալ բախումներ, մարտեր՝ զոհերով ու վիրավորներով։ Զարգացումներն ուղղակիորեն այսքանով են շաղկապվում։

Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնում են, որ պետք է վերադառնալ բուն հայ-ադրբեջանական օրակարգին։ Կարծես թե, ակնարկում էին, որ քանի դեռ Հայաստանը անկախ իրենից մասնակցում էր ՀԱՊԿ երկրների օպերացիային, այդ ժամանակահատվածի համար Ադրբեջանը դադար էր ապահովում, իսկ մնացած իրավիճակներում Ադրբեջանը Հայաստանի ղեկավարից պահանջում է իր խոստումները կատարել։Ընդ որում՝ արագ կատարել, այսինքն, շնչելու ժամանակ էլ չեն տալիս։ Գուցե Բաքվում կան մտահոգություններ առ այն, որ ՀՀ փաստացի ղեկավարի մոտ ՀԱՊԿ օպերացիայում իր մասնակցության տեսանկյունից կարող են իլ յուզիաներ լինել»,-ասաց Վ. Հակոբյանը՝ այդ համատեքստում հիշեցնելով Փաշինյանի ու նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները։

«Ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին՝ «ես որոշեցի», «ես արեցի», «ես ուղարկեցի»։ Իրեն դիրքավորելով աշխարհի որոշ հզորների հետ՝ մի պահ Փաշինյանն իրեն լավ էր զգում։ ԱԽ քարտուղարն էլ հայտարարում էր, որ Հայաստանն առաջին անգամ աշխատեցրեց ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և հույս հայտնեց, որ դրանք Հայաստանի պարագայում ևս կկիրառվեն։ Այսինքն, միանգամից հիշեցրին ու հասկացրեցին, որ օդերից իջնեն ներքև և զբաղվեն այն առաքելությամբ, որն ունեն, այն առաքելությամբ, որով 2018-ին Հայաստանում եկել են իշխանության, և որի համար արտաքին ուժերի աջակցությամբ 2021-ի հունիսի 20-ին ապահովվեց իրենց վերարտադրությունը։ Եվ այս առումով, մեծ հաշվով, պետք է կատարի ստանձնած և՛ գրավոր, և՛, առավել ևս, բանավոր խոստումներն ու պարտավորությունները»,-ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով նաև վերջին օրերին առկա սահմանային լարվածության ֆոնին երկրի անվտանգությունը պահպանելու խնդրին, ՀԱՊԿ-ին դիմել-չդիմելու դիսկուրսին՝ Վ. Հակոբյանը շեշտեց. «Խնդիրը տվյալ դեպքում զուտ միայն ֆիզիկապես կամ տեխնիկական, ռազմատեխնիկական ու բանակի մակարդակով պաշտպանելը չէ։ Այս իշխանությունն ունի քաղաքական կուրս, ըստ որի՝ իրենց, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» են սկսում տարածաշրջանում։ Սա ինքնին, իհարկե, բավականին զավեշտալի է՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ-ի, թե՛ ՀՀ ղեկավարի կարգավիճակը։ Այսինքն, քաշային կատեգորիան չի ներում, որ նման ամբիցիոզ ծրագրերի մասին ոչ միայն հայտարարվի, այլև դրանք իրագործելու ամբիցիաներ լինեն։

Սա ինքնին զավեշտալի է, ու կարծում եմ, որ ուժային կենտրոններում, ընդհանուր առմամբ, բավականին հումորով են վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։ Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ խնդիրը նախևառաջ այն է, որ «խաղաղության դարաշրջանի» կուրսի մասին ազդարարելով՝ նաև թշնամու համար որևէ խնդիր չստեղծելու քաղաքական որոշում ընդունվեց։ Դա արվեց, որպեսզի այդ «խաղաղության դարաշրջանը» ցանկացած գնով փորձեն կյանքի կոչել։ Իսկ դա, Հայաստանի իշխանության պատկերացմամբ, թշնամի համարվող հարևանների համար որևէ խնդիր չստեղծելն է։ Խոսքը տվյալ դեպքում նախևառաջ Ադրբեջանի մասին է։ Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ չմտնելու քաղաքական որոշում կա, այսինքն, նաև փորձել մի քայլ էլ ավելի անել, որ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» սկսվի»։

Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հայտարարվում է ինչ-որ կարմիր գծերի մասին. «Բայց մենք լսել ենք ընդամենն այն մասին, որ կա կարմիր գիծ, այսպես կոչված, միջանցք եզրույթի շուրջ։ Կա, սակայն, PR-ի առումով, մինչդեռ սևով սպիտակի վրա նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, թե ինչ է իրենից ենթադրում այդ կոմունիկացիայի բացումը։ Այն նկարագրությունը, որը կա նշված փաստաթղթում, մեկին մեկ համապատասխանում է միջանցք գաղափարին։ Տվյալ դեպքում և մեր պարագայում երկրորդ երկրի ուժային կառույցներն են ապահովում այդ ճանապարհի անվտանգությունը։ Այսինքն, կան հայտարարություններ, որ Հայաստանի իշխանությունը, կարծես թե, ունի ինչ-որ կարմիր գծեր, բայց մենք տեսնում ենք, որ իրականում այդ կարմիր գծերը վաղուց անցած են։ Ցանկացած բարդություն հնարավորինս շրջանցել փորձելու քաղաքական որոշում կա, այդ թվում՝ ՀՀ կենսական, անվտանգային շահերի հաշվին։ Ու խնդիրն այն չէ՝ բանակը կկռվի՞, կպաշտպանի՞, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ կա որևէ լուրջ քայլի չգնալու քաղաքական որոշում, դրա համար էլ այս պարագայում շատ տարբեր մոտեցումներ կան։ Օրինակ՝ այս համատեքստում հարցադրումներ են հնչում, թե ինչո՞ւ չեն դիմում ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ՝ չի դիմում, որովհետև որոշ հարցերի շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ։ Արդեն գրեթե վերջնական պայմանավորվածություններ կան, որոնք ուղղակի պետք է փաստաթղթագրվեն։ Այս առումով, եթե հիմա նոր ուժեր ես փորձում բերել, խաղին նոր երանգներ ես փորձում տալ, դա նշանակում է, որ նոր ուժեր բերելով՝ չեղարկում ես նախկին պայմանավորվածությունները»։

Վիգեն Հակոբյանի խոսքով, շատ հասկանալի է նաև, որ մի բան է Ղազախստանի թեման, մեկ այլ բան՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ «ԱՊՀ մասնակից երկրների մոտ առանձնապես որևէ բան չի փոխվել հայադրբեջանական կոնֆլիկտի տեսանկյունից, որ, օրինակ՝ դա հաշվի առնելով՝ դիմես, ու իրենք ռեակցիա տան։ Ռեակցիան մոտավորապես նույնն է լինելու։ Ռուսներն ասելու են՝ ինչի համար ես դիմում, երբ շատ հարցերի շուրջ վաղուց պայմանավորվել ենք, իսկ վերջին անգամ՝ Սոչիում։ Հիմա իրենք պարզապես հիշեցնում են, որ, այսպես ասած, «պետք է վերադառնալ մեր ոչխարներին»։ Մեծ հաշվով, որպեսզի դու կարողանաս նոր թեմաներ բացել, որպեսզի կարողանաս իրականում նույն այդ ֆորմատն ի շահ քեզ աշխատեցնել, պետք է նման քաշ ունենաս։ Կախված ցուցանակն այն մասին, թե դու ես ՀԱՊԿ-ում նախագահողը, անիմացիոն է՝ որևէ մեկի համար որևէ լուրջ նշանակություն չունի։ Բացի այս, քաղաքական քաշի հետ նաև պետք է վստահություն ունենալ, ըստ որի՝ Պուտինին, Լուկաշենկոյին անգամ դիմելու իրավունք ու դուխ կունենաս։ Այս դեպքում ասելու են՝ իսկ ի՞նչ է կատարվում, միշտ էլ դա էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք դիմում, ի՞նչն է փոխվել։ Ասելու են՝ կարծում ես՝ մի թուղթ ես ստորագրել ու դրա դիմաց պետք է փոխհատուցում ստանա՞ս։ Այսօրվա ռեալ պոլիտիկում իրենցից ոչինչ չներկայացնողները ինչ-որ բան անելու դիմաց հետո ոչ թե փոխհատուցում են ստանում, այլ պարզապես պարտավոր են ինչ-որ բան անել»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Թուրքիա փակ/բաց սահման. զրույց տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետԿարմիր խաչն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ․ ՄԻՊ Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Վիճակը գնահատավում է կայուն ծանր․ ԲԿ-ն՝ Արցախից տեղափոխված երեխայի վիճակի մասին Արցախում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան. Բեգլարյան «Հայաստան եկող Կարո Փայլանը Հայաստանի շահերի հետ կապ չունի, նրա համար ազգ չկա». Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում են. թիրախում նախարարի պաշտոնն է Ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուբեն Ռուբինյանին Լիվերպուլը նոր ռեկորդ է սահմանել 74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը Համաքաղաքացու սպանության կասկածանքով ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչը. ՔԿ Հայտնի է` երբ կհրապարակվի Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցով որոշումը Դժբախտ պատահարի հետևանքով 37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը կտևի 10-12 տարի. մասնագետները կվերապատրաստվեն ՌԴ-ում Ռոման շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ) Մարզերում և Երևանում ձյուն է սպասվումԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ևս թանկացել էԵվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ բրիտանականի Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Մեկ-մեկ սարսափում եմ, թե ինչ ժամանակներում ենք ապրում ու թե ոնց ենք ապրում. Նարինե Մանուկյան Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի. Ռոբերտ Հայրապետյան Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ. Արթուր Ղազինյան Ուրախ եմ, որ Կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը. Թագուհի Թովմասյան Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան Ժամը 14:00-ին, փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու զինծառայող Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստ. Տիգրան Աբրահամյան Կապիտուլյանտներ, այլլեւս «ննջարանները թուրքերից պաշտպանելու » կարիք չկա՞. Էդուարդ Շարմազանով Սովորական ժողովուրդ բարով վայելեք. Աշոտ Բարսեղյան Թրաֆիքինգի զոհերով զբաղվողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել Վահան Քերոբյանին. Ռոբերտ Հայրապետյան Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պայմանագիր «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը կարողացել է և՛ ՌԴ, և՛ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն և ապօրինի էՕդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով«Հրապարակ».Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով«Հրապարակ».Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնելՕրենքի պահանջը չի կատարվում. Միրզոևան` ազգային փոքրամասնությունների լեզուներով ծրագրերի մասինՄեզ կտում են տնտեսական եւ սոցիալական շահերի միֆերով. Արմեն Աշոտյան Տեսանյութ. Պատրոն Դավոն՝ Փաշինյանի քմահաճույքի պատանդ Արցախի էջը իշխանազաթները փակել են. Ո’չ գնում են, ո’չ խոսում, ո’չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում. Աննա Մկրտչյան «Պատրոն Դավո»-ին Փաշինյանի քմահաճույքի պատանդ են պահում․ իշխանության նոր ապօրինությունները Մենք արդեն սկսել ենք աշխատել «լսողականթերապիա» մեթոդով. Նարինե Մանուկյան Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում. Արտակ Զաքարյան Ավելի լավ ապացույց, որ ուրացել են հայկական շահը ու բավարարել բոլոր թուրք-ադրբեջանական նախապայմանները չկա. Աննա Մկրտչյան Զորքերի հայելային հետքաշման և ստոկհոլմյան չհրապարակված հանդիպման մասին. Հայկ Մամիջանյան Պաշտպանության նախարարը չի տիրապետում մեր զինված ուժերում 2021 թվականի ընթացքում գրանցված ոչ մարտական կորուստների թվին. Տիգրան Աբրահամյան Արո, վերջը պարզեցի՞ր, թե ինչու՞ էր Նիկոլը նոյեմբերի 9-ի գիշերը հենց քեզ որոշել ժերտվա տալ, թուրքի յոլդաշ. Արմեն ԱշոտյանԱլեն Սիմոնյանը հանդիպել է Նենսի Փելոսիին Դասախոսները «նալյոտի» տակ են. «Փաստ» «Հրապարակ».Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն ենԳագիկ Ծառուկյան. Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով. «Փաստ»