Հայերեն
Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինի Կարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ 

COVID-19-ով պայմանավորված՝ հոկտեմբերի 13-ից Արցախում սահմանափակումներ կմտցվեն

Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Արցախում COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների սահմանման մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝

1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1-ը:

2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.

3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.

4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.

5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.

6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.

7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝

1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.

2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).

3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).

4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).

5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.

6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.

9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.

10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.

11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.

12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:

Առողջություն ու զգոնություն բոլորիս»:

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Մարսելում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվելՍուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից 24 ժամ ջուր չի լինիԿարաչայ-Չերքեզիայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 7 զոհ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախվել են ցուցարարներն ու իրավապահները. ձերբակալվել է նախկին պետնախարարը ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Բարեհաջող օր է. ապրիլի 29-ի աստղագուշակՄիհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը