Այսօր բոլոր ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ասում եմ`հիշե´ք, որ աշխարհում ոչ ոք չի վայելել ուրիշի արյան ու դժբախտությունների հաշվին ձեռքբերածը. Արտակ Զաքարյան
ПолитикаԱրտակ Զաքարյանը գրում է. «Եթե հայ ժողովրդի մի զգալի մասը, սրանց պատճառով, կյանքից, տնից, ունեցվածքից ու հայրենիքից զրկված չլիներ` ՔՊ ականների թանկարժեք գնումները կասեի շնորհավոր լինի: Թեկուզ քաղաքականապես տգետ են, բայց մարդ են, թող բարի վայելեն:
Այսօր բոլոր ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ասում եմ`հիշե´ք, որ աշխարհում ոչ ոք չի վայելել ուրիշի արյան ու դժբախտությունների հաշվին ձեռքբերածը:
2018թ. ից սկսած, դուք ինքներդ եք ընտրել ձեր «աշխատանքը» և ճակատագիրը` այն դարձնելով արյունոտ: Դուք եք մասնակցել մահ, կորստ ու դժբախտություն բերող քաղաքական որոշումների կայացմանը և դրանով ձեր ձեռքբերումների գինը դարձրել արյունահամ ու կորստաբեր:
Մնացածի շուրջ մտածեք ինքներդ:
Հ.Գ.
Այսքան տարի երբեք ինձ թույլ չեմ տվել նայել ուրիշի ունեցվածքին կամ որևէ մեկի հայտարարագրին: Անկեղծ` հետաքրքիր չի եղել:
Իսկ այսօր ստիպված եմ գրում այս մասին, որովհետև նույնիսկ ապրումակցումի զգացում չունեն: Որովհետև իրենց պատճառով տնազրկված ու հայրենազրկված տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ունենք, որոնք կորցրեցին ամեն ինչ, որպեսզի ոմանք գույք և ունեցվածք ձեռք բերեն:
Ահա այսպիսի դաժան ու անարդար մաթեմատիկա ունենք այսօր»։