Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր կոնֆլիկտի մտավախության ֆոնին. Politico
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան Հայաստանին վաճառում է այնպիսի ռազմական տեխնիկա, ինչպես հակաօդային պաշտպանության համակարգերն են, երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի կառավարությունը, քանի որ մտավախություններն աճում են, որ Ադրբեջանը կարող է անցած ամիս Լեռնային Ղարաբաղի բռնակցումը շարունակել իր հարևանի տարածքի վրա հարձակումներով, գրում է Politico-ն։
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի արտահայտած մտահոգությունն այն է, որ սա, հնարավոր է, Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունների վերջը չէ, և այժմ բոլոր հայացքներն ուղղված են Զանգեզուրի միջանցքին՝ մի հողատարածք, որն անցնում է Իրանի հետ Հայաստանի սահմանով: Վտանգն այն է, որ Բաքվի ուժերի մեկ այլ քայլ կարող է ավելի լայն հակամարտություն առաջացնել Հարավային Կովկասում, մի տարածաշրջան, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն հիմնական ռազմավարական շահեր:
Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հասկացրել է, որ մտադիր չէ մի կողմում կանգնել։
«Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք, մենք պատկերացնում ենք այս պաշտպանական հարաբերությունները, որոնք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը», - ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսում։
Արեւմուտքի կողմից աճող քաղաքական աջակցությունը գալիս է այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է հեռանալ Ռուսաստանից: Չնայած Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ լինելուն, Ադրբեջանի դեմ հակամարտությունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված օգնության կոչերն անուշադրության մատնվեցին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս POLITICO-ին ասաց, որ ժամանակն է դադարեցնել պաշտպանության համար հույը Ռուսաստանի վրա դնել։
Փարիզը սկսեց ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Երեւանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի հարձակումն արագացրեց ռազմական կապերը խորացնելու՝ Ֆրանսիայի պատրաստակամությունը: Անցյալ ամիս Ֆրանսիան ռազմական կցորդ էր ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։
Ավելին՝ այստեղ