Ու՞մ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը, երբ ողբերգության բուն մեղավորները հենց նրանք են
ПолитикаՇատերն են գրում Արցախյան աղետի առթիվ սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին։
Իմ կարծիքով, սակայն, այդ օրակարգը ստորադասվում է թիվ մեկ օրակարգին՝ քպ-ի վարքագիծը ազգային դավաճանություն որակելուն ու այդ առթիվ քպ-ի վերնախավին անընդհատ հանրային պարսավանքի ենթարկելուն։
Այդ օրակարգը ստորադասվում է նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հանրային պահանջ գեներացնելու օրակարգին։ Չմոռանանք, որ տառացիորեն բոլոր քաղբանտարկյալների անազատության բուն պատճառն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Արցախի հետ։
Եվ, ի վերջո, ու՞մ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը, երբ ողբերգության բուն մեղավորները հենց նրանք են։