Երեսպաշտությունը ներկայիս քաղաքականության մեջ ամենահաճախ հանդիպող երևույթն ա․ Սուրեն Սահակյան
ПолитикаՍուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեսպաշտությունը ներկայիս քաղաքականության մեջ ամենահաճախ հանդիպող երևույթն ա։
Հայաստանի ոչ բարով ներկայացուցիչը «հումանիզմի կենտրոն» Եվրոպայում գլուխ ա գովում, որ չնայած իր 100.000 քաղաքացիներին չի պաշտպանել ցեղասպանությունից, բայց նրանց ԱՆՆԱԽԱԴԵՊ ձևի ա ընդունել Հայաստանում՝ առանց վրանային ճամբարների։ Եվրոպացիները, որ իրենք էլ կարող էին կանխագելել դա, ծափահարում են մի մարդու, ով էդ 100.000 մարդու դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն ա դարձել։ Ծափահարում են, որովհետև ցեղասպանողի հետ հարաբերությունները կարևոր են ու էդ խղճուկ արարածը, որ իրենց դեմ կանգնած գլուխ ա գովում, իրենց ազատել ա ցեղասպանության համար պատասխանատվությունից։ Իրենք այսուհետ կարող են հանգիստ խղճով առևտրային հարաբերություններ կառուցել ցեղասպանողի հետ և դարերով խոսել նրա «հավանական» դեմոկրատիզացիայից։ Ծափ կտան, բա ինչ կանեն։ Մի երկու կոպեկ էլ կշպրտեն դեմքներիս, որ շարունակենք մեր առանց քաղաքական հստակ օրակարգի գոյությունը, որ շարունակենք որոշ արյունոտ ձեռքեր ավելի շնորքով լվալ։ Բոլորը գոհ են։ Գոհ են նաև նիկոլապաշտները։ Նիկոլը եվրոպական պառլամենտին արժանի ելույթ ա ունեցել՝ եվրոպական պառլամենտում խոսել են մարդկային ողբերգությունների մասին ու դրանում մեղավորները ծափահարել են միմյանց, որովհետև ելույթի տեքստում հնչել ա «ժողովրդավարություն» բառը։ Հուսամ՝ մենք թույլ չենք տա, մեր «ներկայացուցիչները» նույնքան հանգիստ մարսեն մեր գլխին եկածը։ Հետո՝ հերթով, կարգով։