Մաթեմատիկական որոշակի գիտելիքներ մեր ընդդիմախոսներին պակասում են. Տիգրան Ավինյան
Политика«Մաթեմատիկական որոշակի գիտելիքներ մեր ընդդիմախոսներին պակասում են: Երևան քաղաքում մեր քաղաքական ուժը հավաքել է 32%-ից մի փոքր ավելին: Ամենաշատ ձայներն է ստացել բոլոր վարչական շրջաններում»: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանականերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ Երևանի ավագանի անցած 5 քաղաքական ուժ կա, և ամեն մի ուժ ինչ որ մի պահի իր դիրքորոշումը հայտնել է: «Ակնհայտ էր, որ այդտեղ միասնության եզր գտնել չէր լինի, որովհետև նույնիսկ ապաքաղաքական խոսակցություն էր գնում»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ երևանցիներն իրենց ձայների մեծամասնությունը տվել են այն ուժերին, որոնք հանդես են եկել հեղափոխական գաղափարախոսությունից ելնելով: