Կանգնած ենք նոր արհավիրքի առաջ, որտեղ ուղիղ վտանգի մեջ է Հայաստանի Հանրապետությունը. Վարազդատ Հարությունյան
ПолитикаՎարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշու՞մ եք չէ, թե ինչ էին հաչում իշխանական պրոպագանդիստները վերջին 2 տարիներին` «Արցախից հրաժարվելով ապահովենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Հասարակության մեծամասնությունն այս օրակարգի հետ հաշտ գտնվեց:
Դե ինչ, հիմա կանգնած ենք նոր արհավիրքի առաջ, որտեղ ուղիղ վտանգի մեջ է Հայաստանի Հանրապետությունը, նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, նույն այդ հասարակության կյանքն ու առողջությունը:
Ու էլի` պետական մեքենայի փոխարեն պիտի հույսներս դնենք կամավորական ինքնագլդորի վրա: